Նիքլաս Շթարք
Appearance
(Վերահղված է Շթարք Նիքլասից)
Նիքլաս Շթարք գերմ.՝ Niklas Stark | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Այշի Նոյշթաթ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա | ||
Հասակ | 189 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նիքլաս Շթարք (գերմ.՝ Niklas Stark, ապրիլի 14, 1995, Այշի Նոյշթաթ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Հերթա»-ի և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շթարքն իր կարիերան սկսել է գերմանական «Նյուռնբերգ»-ի կազմում։ Թիմի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի ապրիլի 27-ին՝ «Հոֆֆենհայմ 1899»-ի դեմ խաղում[3]։ 2013/14 մրցաշրջանի ընթացքում Շթարքը հանդիպումներ է անցկացրել թե՛ հիմնական, թե՛ երիտասարդական թիմի կազմում։ 2014/15 մրցաշրջանի ընթացքում հիմանական թիմի կազմում Նիքլաս Շթարքը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 2015 թվականի օգոստոսի 24-ին Շթարքը տեղափոխվել է «Հերթա»։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականից Շթարքը հանդես է գալիս Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Նա նաև հավաքականի ավագն է։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | |||
Նյուռնբերգ | 2012/13 | Բունդեսլիգա | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
2013/14 | 21 | 0 | 0 | 0 | 21 | 0 | |||
2014/15 | II Բունդեսլիգա | 26 | 2 | 1 | 0 | 27 | 2 | ||
2015/16 | 4 | 1 | 1 | 0 | 5 | 1 | |||
Արդյունք | 54 | 3 | 2 | 0 | 56 | 3 | — | ||
Նյուռնբերգ II | 2013/14 | Ռեգիոնալլիգա | 2 | 0 | — | 2 | 0 | ||
2014/15 | 1 | 0 | 1 | 0 | |||||
Արդյունք | 3 | 0 | — | 3 | 0 | — | |||
Հերտա | 2015/16 | Բունդեսլիգա | 21 | 2 | 2 | 0 | 23 | 2 | |
Կարիերայի արդյունք | 78 | 5 | 4 | 0 | 82 | 5 | — |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի չեմպիոն (Մ-21) - 2017
- Ֆրից Վալտերի մեդալակիր - 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Hoffenheim hält den Anschluss» (German). kicker. 2013 թ․ ապրիլի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը(գերմ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիքլաս Շթարք» հոդվածին։ |
|