Շիրքու Քարիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շերկո Քարիմից)
Շիրքու Քարիմ
Քաղաքացիությունը  Իրաք
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1996(1996-05-25)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Քիրքուք, Իրաքյան Քուրդիստան, Իրաք
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Շիրքու Քարիմ Լատիֆ Գուբարի (անգլ.՝ Sherko Karim Lateef Gubari մայիսի 25, 1996(1996-05-25)[1][2], Քիրքուք, Իրաքյան Քուրդիստան, Իրաք), իրաքցի ֆուտբոլիստ, «Գրասհոփեր» ակումբի հարձակվող և եզրային կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հայրենի քաղաքի «Քիրքուք» ակումբի սան, այլ տեղեկություններով՝ սկսել է ֆուտբոլ խաղալ տեղի «Ատ-Տավրա» թիմում։

2011 թվականի դեկտեմբերին 15 տարեկան հասակում պայմանագիր է կնքել Բաղդադի «Աշ Շորտա» ակումբի հետ, որտեղ նրան երաշխավորել է Իրաքի պատանեկան հավաքականի մարզիչ Մուվաֆակ Հուսեյնը։ Հաջորդ մրցաշրջանում հարձակվողը նորամուտն է նշել «Աշ Շուրթի» մեծահասակների թիմում։ 2012 թվականի հունիսի 24-ին «Ալ Մինաա»-ի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել Իրաքի ֆուտբոլի առաջնությունում։ 2012 -2013 թվակաների մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն, 2013 -2014 թվականների մրցաշրջանում կրկին դարձել է երկրի չեմպիոն, իսկ 2014 թվականին մասնակցել է ԱՖԿ գավաթի խաղարկությանը։ 2012-2013 թվականների մրցաշրջանում դարձել է ԱՖԿ-ի գավաթակիր։ Այս շրջանում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Ամստերդամի «Այաքսը», Մախաչկալայի «Անժին»[3] և «Մոնակոն»[4]։

2015 թվականին փետրվարին երեք տարվա պայմանագիր է կնքել շվեյցարական «Գրասհոպերի» հետ։ Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնությունում իր նորամուտն է նշել 2015 թվականի հուլիսի 17-ին «Թունա»-ի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 81-րդ րոպեին[5]։ Իր առաջին մրցաշրջանում Շվեյցարիայում մասնակցել է ընդամենը 11 հանդիպման, որոնց մեծամասնությունում դուրս է եկել փոխարինման, գոլեր չի խփել։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Իրաքի կրտսեր տարիքի հավաքականներում։ 2013 թվականին օգնել է իր թիմին պատմության մեջ առաջին անգամ ընտրվել աշխարհի 17 տարեկանների առաջնությունում, որն անցկացվել է ԱՄԷ-ում։ Եզրափակիչ փուլում ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի բոլոր երեք հանդիպումներին և գոլ խփել մեքսիկացիների դարպասը։ Իրաքի թիմն անհաջող է հանդես եկել մրցաշարում՝ տանուլ տալով բոլոր երեք խաղերը։ 2014 թվականին մասնակցել է Ասիայի 19 տարեկանների առաջնությանը, խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ․ Օմանի հետ խաղում դուրս է եկել փոխարինման և դարձել գոլի հեղինակ, իսկ նրա թիմը հաղթել է 6:0 հաշվով[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆուտբոլի առաջնություն Իրաքի չեմպիոն՝ 2012/13, 2013/14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. SHERKO KARIM: THE NEXT STAR OF IRAQI FOOTBALL
  4. «Monaco FC bids for Sherko Karim». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  5. Матч Тун-Грассхоппер. soccerway.com
  6. Матч Ирак-Оман. soccerway.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]