Շելարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շելարդի աստվածը կնիքի վրա հայտնաբերված Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ , Հայաստանի պատմության թանգարան

Շելարդի (ուրարտ.՝ Dši-e-la-ar-di), Ուրարտուի պանթեոնի լուսնային աստվածություն։

Ուրարտական կրոնը փոխառված է Միջագետքից։ Շելարդին համապատասխանում էր միջագետքյան Սին աստծուն[1]։

Ըստ ուրարտական արձանագրությունների, Շելարդիին զոհ էին մատուցում մեկ ցուլ և երկու ոչխար[2]։

Մհերի դռան արձանագրության տասներկուերորդ աստվածությունն է։ Այս դիցանունը հիշատակված է արձանագրության երկրորդ օրինակի 41-րդ տողում և բնորոշվում է որպես Լուսնի աստվածություն, քանի որ արձանագրության առաջին օրինակում, այնտեղ, ուր պիտի հիշատակված լիներ այս աստվածությունը, նրա անունը գրված է աքադական լուսնի աստծո անունը նշանակող գաղափարագրով՝ SIN։ Այս աստվածության հնչյունագիր անունը բոլոր ուսումնասիրողներին այժմ կարդում են Si-e-la-ar-di-e (Շելարդի) ձևով։ Հ.Հ. Կարագյոզյանը ժամանակին առաջարկել է Մելարդե ընթերցումը, որից, սակայն հրաժարվել է, գտնելով, այնուամենայնիվ ճիշտ է ընթերցման ավանդական տարբերակը. բայց այնուամենայնիվ հայտնի է, որ Մհերի դռան արձանագրությունում այս դիցանվան առաջին վանկն նշանակող սեպախումբը վնասված է և Շուլցի կատարած՝ մասնագետների կողմից բարձր գնահատական ստացած այս արձանագրության առաջին պատճենում, վերարտադրված է այդ սեպախմբի միայն վերջին՝ փոքր հորիզոնական սեպը՝...

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга:Пиотровский: Ванское царство|226
  2. {Книга:Меликишвили: УКН