Շաքիի ջրաէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքի (այլ կիրառումներ)
Շաքիի ջրաէլեկտրակայան
Տեսակջրաէլեկտրակայան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան

Շաքիի հիդրոէլեկտրակայան, կառուցվել է Որոտան գետի ձախ ափին, Շաքի վտակի վրա, որի ակունքը գետաբերանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ջրառատ աղբյուրների խումբն է։

Կայանը շահագործման է հանձնվել 1936 թվականին։ Հիդրոհանգույցը դերիվացիոն է, կազմված է 4 մ բարձրություն և 16,3 մ երկարություն ունեցող բետոնե ջրթափային պատվարից, ջրընդունիչից, պարզարանից, 533 մ ընդհանուր երկարության դերիվացիոն ջրատարից, որից 420 մ անճնշումային թունել է։ Վերջինիս հաջորդում է ճնշման ավազանը, որից սկիզբ է առնում 115 մ երկարության ճնշումային երկթել խողովակաշարը։ Կայանի շենքում տեղադրված են 840 կվա ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ։ Կայանի հաշվարկային ճնշումը 54,5 մ է, ջրի հաշվարկային ծախսը՝ 2,0 մ/վրկ։ Շաքիի հիդրոէլեկտրակայանը, նախապատերազմյան տարիներին (1929-1940 թթ.) կառուցված այն ՀԷԿ-երից էր, որի էլեկտրաէներգիան օգտագործվում էր ոչ միայն լուսավորման նպատակով, այլև գյուղատնտեսական արտադրության մեջ։ Շաքիի հիդրոէլեկտրակայանը սնում է ՀԽՍՀ էներգահամակարգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 474 CC-BY-SA-icon-80x15.png