Շաքարամիզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շաքարամիզություն (գլյուկոզարիա), գլյուկոզի առկայությունն օրգանիզմից հեռացող (վերջնական) մեզում։ Բնականոն պայմաններում, որպես անցողիկ երևույթ։ Շաքարամիզությունը կարող է նկատվել սննդի հետ միանվագ մեծ քանակությամբ շաքար ընդունելիս (սննդային շաքարամիզություն) ինչպես նաև գերհուզումների և հղիության ժամանակ։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաբանական պայմաններում լինում է 2 ձևի՝

  • նորմոգլիկեմիկ շաքարամիզություն
  • հիպերգլիկեմիկ շաքարամիզություն։

Առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմոգլիկեմիկ շաքարամիզության պատճառը երիկամների կծիկներում առաջնային մեզից շաքարի ետներծծմանը նպաստող ֆերմենտի անբավարարությունն է, կարող է առաջանալ նաև թունավորումների, վարակիչ հիվանդությունների, նյարդային և ներզատիչ համակարգերի ախտահարումների դեպքում։ Հիպերգլիկեմիկ շաքարամիզությունը առավել հաճախ շաքարային հիվանդության ախտանշան է, երբ մեզում շաքարի քանակությունը չնչին հետքերից կարող է հասնել մինչե 4-6%-ի, հազվադեպ՝ 8-10%:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 471 CC-BY-SA-icon-80x15.png