Շարքային Դեդովի ամառը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարքային Դեդովի ամառը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն և երաժշտական ֆիլմ
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորGheorghe Vodă?
Սցենարի հեղինակAleksandr Usoltsev-Garf?
ԴերակատարներՄիխայիլ Չիգարյով, Larisa Barabanova?, Յուրի Բելով, Մայա Բուլգակովա և Պավել Վիննիկ
ԵրաժշտությունԵվգենի Դոգա
ԿինոընկերությունՄոլդովաֆիլմ
Տևողություն64 րոպե

«Շարքային Դեդովի ամառը» (ռուս.՝ «Лето рядового Дедова»), 1971 թվականի խորհրդային երաժշտա-կատակերգական գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Գեորգե Վոդեն «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայում՝ Կենտրոնական հեռուստատեսության պատվերով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրետանային-հրթիռային դիվիզիոնի շարքային, վարորդ Դեդովին հանձնարարվում է պատասխանատու առաջադրանք՝ ձիու համար խոտի մթերումը։ Այսպես երիտասարդ զինվորը ժամանում է կոլտնտեսություն, որտեղ հայտնվում է զուտ կանացի կոլեկտիվում՝ չիմանալով, որ այդտեղ կհանդիպի իր երազների աղջկան։

Հումորը և զինվորական սրամտությունը Դեդովին օգնում են ոչ միայն կատարել իր առջև դրված խնդիրը, այլև աչքի ընկնել անցկացվող բանակային զորավարժություններում։

Ֆիլմի երաժշտական նվագակցությունն ինքնատիպ կերպով կատարվել է կիթառի նվագակցությամբ կատարվող հումորային չաստուշկաների տեսքով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Չիգարյով – Ալեքսանդր Դեդով
  • Մարինա Սերդյուկ – Նաստյա Պոդբերյոզկինա (Անաստասիա Անդրեևնա, ՄՏՖ-ի ղեկավար)
  • Վալերի Լիսենկով – Կուլիկով
  • Լարիսա Բարաբանովա – Անյա Պոտապովա
  • Յուրի Բելով – ավագ
  • Մայա Բուլգակովա – մայր, Եֆրոսինյա Պետրովնա Պոդբերյոզկինա
  • Պավել Վիննիկ – հայր, Անդրեյ Դեմյանովիչ Պադբերյոզկին
  • Գենադի Կրաշենիննիկով – Անտիպենկո
  • Բորիս Բիտյուկով – մայոր
  • Իոն Առաքելու – Պերշուկով
  • Իգոր Գուսև – Միկոլա
  • Սերգեյ Մալիշևսկի – լեյտենանտ Կրիլով
  • Սերգեյ Նիկոլաև – սանինստրուկտոր

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալբերտ Ուսոլցև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Գեորգե Վոդե
  • Գլխավոր օպերատորներ՝ Վլադիմիր Իշուտին, Վլադիմիր Բրուսին
  • Բեմադրող նկարիչներ՝ Աուրելիա Ռոման, Ստանիսլավ Բուլգակով
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Դոգա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]