Շավարշ Վաղարշակի Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շավարշ Վաղարշակի Բադալյան
Shavarsh Badalyan.JPG
Շավարշ Բադալյանը
Պետություն(ներ)Ուզբեկստան Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 4, 1998(1998-01-04) (22 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ
Առավելագույն վարկանիշ2198 (նոյեմբեր 2018)
Ներկայիս վարկանիշ2198 (նոյեմբեր 2018)
ՖԻԴԵ համար14203332
365chessShavarsh_Badalyan
Chesstempo համար14159
ICCF համար14159

Շավարշ Վաղարշակի Բադալյան (ուզբ.՝ Shavarsh Vagarshakovich Badalyan, հունվարի 4, 1998(1998-01-04), Տաշքենդ, Ուզբեկստան), հայազգի ուզբեկական շախմատիստ: Ուզբեկստանի Հանրապետության շախմատի չեմպիոն մինչև 14 տարեկանների կարգում, միջազգային սպորտի վարպետի թեկնածու է[1][2]: Այժմ ուսանող է Բարձրագույն տնտեսագիտության դպրոց-ինստիտուտում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավարշ Բադալյանը ծնվել է 1998 թվականի հունվարի 4-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, հայ ֆիզիկոսների ընտանիքում: 2011 թվականին ստացել է սպորտի վարպետի թեկնածուի կոչում: 2012 թվականին Շավարշ Բադալյանը դարձել է Ուզբեկստանի շախմատի չեմպիոն մինչև 14 տարեկանների տարիքային խմբում: Այնուհետև 2012 և 2013 թվականներին նա մասնակցել է Սլովենիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնությանը, որտեղ համապատասխանաբար հավաքել է 52[3][4] և 66[5][6] տեղերը:

Նրա առավելագույն վարկանիշը 2018 թվականի նոյեմբերի դրությամբ կազմում է 2198:

2019 թվականի հունվարի 28-ին նա խաղացել է Դուլգուն Ալթանխույագի հետ, որն ավարտվել է ոչ ոքի արդյունքով՝ համապատասխանաբար 1/2-1/2: Նույն օրը խաղացել է նաև Ալեքսանդր Պիսչասովի հետ, որտեղ խաղն ավարտվել է Բադալյանի հաղթանակով՝ Ալեքսանդր Պիսչասով-Շավարշ Բադալյան՝ 0-1:

2019 թվականի փետրվարի 2-ին Շավարշ Բադալյանը խաղացել է Ստանիսլավ Խուդյակովի հետ, որն ավարտվել է 1-0՝ Բադալյանի հաղթանակով:

2019 թվականի մարտի 30-ին խաղացել է Վիտալի Բոբրովի հետ, որտեղ կրկին տարել է հաղթանակ, համապատասխանաբար Վիտալի Բոբրով-Շավարշ Բադալյան՝ 0-1:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shavarsh Badalyan Chess Games and profile» (անգլերեն)։ Chess DB։ Վերցված է 2015-01-24 
  2. «Badalyan, Shavarsh PGN Chess Games FIDE» (անգլերեն)։ FIDE։ Վերցված է 2015-01-24 
  3. «Первые успехи молодых шахматистов»։ Правительственный сайт Узбекистана։ 2012-10-11։ Վերցված է 2015-01-24 (չաշխատող հղում)
  4. «В СЛОВЕНИИ НАЧАЛАСЬ БОРЬБА ЗА ЗВАНИЕ ЧЕМПИОНА МИРА ПО ШАХМАТАМ СРЕДИ МОЛОДЕЖИ»։ Министерство по делам Культуры и Спорта Республики Узбекистан։ 2012-09-11։ Վերցված է 2015-01-24 
  5. «Player Biographies» (անգլերեն)։ WYCC։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-28-ին։ Վերցված է 2015-01-24 
  6. «ШАХМАТИСТЫ УЗБЕКИСТАНА ПРОДОЛЖАЮТ УСПЕШНОЕ ВЫСТУПЛЕНИЕ В НА ЧЕМПИОНАТЕ МИРА В ОАЭ»։ UZ24։ 2013-12-26։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-28-ին։ Վերցված է 2015-01-24 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Личная карточка Бадаляна Шаварша на сайте ФИДЕ
  • Личная карточка Бадаляна Шаварша на сайте 365chess.com  (англ.)