Շահանե Մեժլումյան
Շահանե Մեժլումյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1979 (40 տարեկան) |
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | հաղորդավարուհի, լրագրող, մեկնաբան |
Աշխատանք | 2003-2018 Հայաստանի հանրային հեռուստաընկերություն |
Ամուսին | Արթուր Շեգունց |
Երեխաներ | Լիլի, Նենսի, Լյուսի |
Շահանե Մեժլումյան (հոկտեմբերի 7, 1979, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հաղորդավարուհի, լրագրող, «Հայլուր» («Առաջին» լրատվական, «Օրակարգ») ծրագրի մեկնաբան։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահանե Մեժլումյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 7-ին, Գորիս քաղաքում[1]։ 1997 թվականին ավարտել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Ուսանողական տարիներին թղթակցել է հանրապետական մամուլին, ինչպես նաև տպագրել քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային նյութեր: 2000-2002 թվականներին թղթակցել է՝ Ռադիո իմպուլս FM-106.5 ռադիոկայանին՝ պատրաստել ռադիոռեպորտաժներ, Զարկերակե լրատվական ծրագրի, Ուսանողական միջօրեկանե լրատվական-ժամանցային ծրագրի համար, որտեղ ծավալել է հաղորդավարի գործունեություն: Նույն թվականին ավարտել է Սուսաննա Ալեքսանյանի ղեկավարած հեռուստառադիոհաղորդավարների դպրոցը՝ ձեռք բերել հաղորդավարի մասնագիտություն: 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2003-2018 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, եղել է լրատվական ծառայության մեկնաբան։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է՝ ունի երեք դուստր՝ Լիլին, Նենսին և Լյուսին: Ամուսինը՝ Արթուր Շեգունցը աշխատում է առողջապահության համակարգում, որպես ֆինանսիստ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեր մեջ ասած - Շահանե Մեժլումյան»։ www.1tv.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-22
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՇԱՀԱՆԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
- Մեր մեջ ասած - Շահանե Մեժլումյան
- TV ալիք 2014 թվական, հունվարի 13-19