Ն. Դոբրոլյուբովի հուշարձան (Նիժնի Նովգորոդ)
Արտաքին տեսք
![]() գրաքննադատ, հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյովով (1836-1861) | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1985 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Նիժնի Նովգորոդ |
Ներկա վիճակ | № 5200720000 |
![]() |
Նիկոլայ Դոբրոլյուբովի հուշարձան (ռուս.՝ Памятник Н. А. Добролюбову), Նիկոլայ Դոբրոլյուբովին նվիրված հուշարձան Նիժնի Նովգորոդի Թատերական հրապարակում՝ Մաքսիմ Գորկու անվան նիժեգորոդյան դրամատիկական թատրոնի աջ կողմում։ Մոտակայքում է գտնվում տունը (Պոժարսկու փողոց 5), որտեղ ծնվել է գրաքննադատ, հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյոբովը (1836-1861)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 31-ին՝ Նիկոլայ Դոբրոլյուբովի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ[1]։
Բրոնզե ֆիգուրը նստած է կարմիր գրանիտե ցածր պատվանդանի վրա։ Քանդակագործը կերտել է 25-ամյա Նիկոլայ Դոբրլյոբովին մտածմունքի, մտքի կենտրոնացված աշխատանքի պահին։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ, Գորկի քաղաքի պատվավոր քաղաքացի, քանդակագործ Պավել Գուսև
- ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ Բ. Ս. Նելյուբին
- Հուշարձանը ձուլվել է «Մոնումենտստրուկտուրա» (Սանկտ Պետերբուրգ) գեղարարվեստի գործարանում։ Պատվանդանը պատրաստվել է Գորկի (այժմ՝ Նիժնի Նովգորոդ) քաղաքի գրանիտագործների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Памятники истории и культуры Горьковской области.-Горький: Волго-Вятское кн.изд-во, 1987. С.64.