Նվերի օրերը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվերի օրերը
անգլ.՝ Gift Days
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակKari-Lynn Winters?
Երկիր Կանադա
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունFitzhenry & Whiteside?
Հրատարակվել է2012

Նվերի օրերը, գիրք՝ (խորհուրդ է տրվում 8 և ավելի բարձր տարիք ունեցեղներին) գրված Կարի Լին Վինթերսի և Ստեֆան Թեյլորի կողմից։ Հրատարակվել է 2012 թվականին «Fitzhenry & Whiteside» հրատարակչության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Նասալին շատ է ցանկանում իր եղբոր նման գրել և կարդալ, սակայն մոր վախճանից հետո, ով մահացել էր ՄԻԱՎ-ից, Նասալին պատասխանատու էր իր փոքր եղբայրների և քույրերի խնամքի և տնային տնտեսության համար։ Ժամանակ չկար գրքերի և սովորելու համար։ Հետո մի օր նա արթնանում է և պարզում, որ տնային գործերն արվել են։ Դա նրա նվերի առաջին օրն է։ Այդ օրվանից շաբաթական մի օր նրա եղբայրը Նասալիին ժամանակի նվեր է տալիս, որպեսզի նա կարողանա իրագործել կրթություն ստանալու իր երազանքը այնպես, ինչպես մայրը կցանկանար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գրքի նախորդները օգտագործվում են, որպեսզի աջակցեն «Because I am a Girl» բարեգործական հիմնադրամին։ Սա հասարակական քայլ է, որպեսզի «սանձազերծեն աղջիկների և կանանց ուժը և զարգացող աշխարհում պահանջեն ավելի պայծառ ապագա աղջիկների համար»՝ կրթության և կանանց իրավունքների միջոցով[3]. 2012 թվականի նոյեմբերին՝ գրքի թողարկման ժամանակ, հավաքվել է բավական գումար, որ 10 աղջիկ Ուգանդայում 1 տարի դպրոց հաճախի[4]։ Գիրքը նաև տեղեկություն է հաղորդում Նասալիի նման աղջիկներին աջակցող կազմակերպությունների մասին[5]։ Վինթերի հասարակական գործունեության մեթոդը՝ հասարակական նշանագիտության և քննադատական դիրքավորման միջոցով, «Նվերի օրերը» ցույց է տալիս՝ ինչպես է հասարակա-մշակութային միջավայրը նպաստում գրագիտությանը։ «Կրթությունը ավելի լավ կյանքի ճանապարհն է»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Canadian-Created Annual Book Festival to Cultivate Literacy in Nine Caribbean Nations(չաշխատող հղում)
  2. Recommendations For Children's Books
  3. becauseiamagirl.ca
  4. «Education prof launches new children's book, helps a cause». Brock News. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Books for Children». The Waterloo Region Record. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. Kitchen, Julian (November 2012). «The Gift of Education». 22:1. Brock Education Journal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]