Նունե Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նունե Խաչատրյան
Ծնվել էհունվարի 18, 1965(1965-01-18) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ դատախազություն

Նունե Վալոդյայի Խաչատրյան (հունվարի 18, 1965(1965-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-1994 թթ. - աշխատել է Երևանի թիվ 3 ուսումնարանում որպես պատմության և հասարակագիտության նորմերի դասավանդող։
  • 1994-1996 թթ. - եղել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի խմբավարության ամբիոնի կրտսեր գիտաշխատող։
  • 1997-1998 թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ։
  • 1998-2002 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի օգնական, նախարարի օգնական, այնուհետև՝ նախարարի խորհրդական։
  • 2002 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար։
  • 2010 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. նոյեմբերի 22-ից պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարի ժամկետով՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 21-ը[1]։
  • 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2013-2014 թթ. - եղել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։
  • 2014 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ[3]։
  • 2017 թվակականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան[4]։

Ունի մեկ որդի։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]