Նոր փորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Նոր փորձ», գրական, հասարակական հանդես։ Լույս է տեսել 1897 թվականին (1 համար), Մոսկվայում։ Խմբագիր՝ Հ․ Շահնազարյան։ Գրականության զարգացման ու առաջընթացի գլխավոր պայման համարելով քննադատությունը, հանդեսը նպատակադրվել էր ստեղծել հայ գրաքննադատության այնպիսի դպրոց, որը հետևեր Բելինսկուն, Դոբրոլյուբովին, Պիսարևիև և այլ առաջադեմ մտածողների, օգներ ստեղծելու լիարժեք գեղարվեստական գործեր։ Տպագրել է թարգմանական, գեղարվեստական գործեր, գրախոսականներ և այլ նյութեր։ Արժեքավոր են մասնավորապես «Ի՝նչ է կտակել իր ազգին Ա․ U․ Պուշկինը» հոդվածը և Ա․ Ծատուրյանի՝ Տուրգենևից կատարած թարգմանությունների մասին գրախոսականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 373 CC-BY-SA-icon-80x15.png