Նոր Թոմարզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Թոմարզա
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1931

«Նոր Թոմարզա», եռամսյա հանդես (սկզբում՝ միամսյա)։ Թոմարզայի միացյալ (հայրենակցական) ընկերության կենտոնական վարչության հրատարակություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1931-1935 և 1939-1940 թվականներին ԱՄՆ-ի Սաութ Միլոուքի, ապա՝ Ռեյսին քաղաքներում։ Խմբագիրը եղել է Վարդան Զալըմենցը։

Պարբերականը լուսաբանել է միացյալ ընկերության և մասնաճյուղերի գործունեությունը, կապ է ստեղծել աշխարհասփյուռ թոմարզացիների միջև։ Տպագրել է նյութեր Երևանի Նոր Սեբաստիա թաղամասին կից Նոր Թոմարզայի կառուցման մասին, թոմարզացիների պատմությանը վերաբերող հոդվածներ, գրական գործեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։