Նորք առողջավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորք առողջավայր, առողջավայր Երևանի տարածքում, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա։

Բուժման համալիրում կիրառվել են դեղաբույսերով և հանքային ջրերով ինհալացիաներ, ֆիզիոթերապիա, բուժական մարմնամարզություն, մերսում, օդաարևաբուժություն՝ զուգակցված բուժական սննդի հետ։

Գործել է «Նարինե» մանկական առողջարանը։ Բուժվել Են թոքերի քրոնիկ, ոչ տուբերկուլոզային հիվանդություններով և բրոնխային հեղձուկով տառապող 3-14 տարեկան երեխաները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։