Նորման Տոյերկաուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորման Տոյերկաուֆ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1987(1987-01-24)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Նորդհաուզեն, Erfurt District, Արևելյան Գերմանիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Նորման Տոյերկաուֆ (գերմ.՝ Norman Theuerkauf, հունվարի 24, 1987(1987-01-24)[1], Նորդհաուզեն, Erfurt District, Արևելյան Գերմանիա), գերմանացի ֆուտբոլ, «Հայդենհայմ» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմանը 5 տարեկանից սովորել է Հերինգենի «Գերմանիա» ակումբի ֆուտբոլային դպրոցում մինչև 2000 թվականը, երբ տեղափոխվել է «Կարլ Ցեյս» երիտասարդական թիմ։

2003 թվականին Տոյերկաուֆը միացավ «Վերդերին»։ Բրեմենցիների երկրորդ թիմում նա իր նորամուտը նշել է 2005 թվականի հոկտեմբերի 15-ին՝ փոխարինման դուրս գալով «Կեմնիցերի» դեմ խաղում[2]։ «Վերդերի» պահեստային թիմի կազմում Նորմանն անցկացրել է 52 խաղ, խփել 2 գնդակ։ 2008 թվականի սկզբին Տոյերկաուֆը տեղափոխվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» երկրորդ թիմ, որի կազմում հանդես էր գալիս մեկուկես տարի։

2009 թվականի ամռանը Նորմանը պայմանագիր է կնքել Բրաունշվեյգի «Այնտրախտի» հետ, որը հանդես էր գալիս երրորդ լիգայում։ Նոր ակումբի կազմում առաջին հանդիպումը կիսապաշտպանը անցկացրել է 2009 թվականի հուլիսի 25-ին[3]։ Տոյերկաուֆը դարձավ բրաունշվեյգցիների հիմնական կազմի խաղացող։ 2010/11 մրցաշրջանում նրանց հաջողվել է երրորդ լիգայում գրավել առաջին տեղը և դուրս գալ երկրորդ Բունդեսլիգա։ Երկրորդ Բունդեսլիգայում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Նորմանն անցկացրել է 59 խաղ, խփել 3 գնդակ։ 2012/13 մրցաշրջանի արդյունքներով «Այնտրախտը» նվաճել է Բունդեսլիգայում հանդես գալու իրավունք։ Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում իր առաջին հանդիպումը Նորմանն անցկացրել է Բրեմենի «Վերդերի» դեմ առաջին տուրի խաղում[4]։ 2013/14 մրցաշրջանում բրաունշվեյգցիները լքել են Բունդեսլիգան, Նորմանը, 2014/15 մրցաշրջանը խաղալով երկրորդ Բունդեսլիգայում, 2015 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «[[Հայդենհայմ ՖԱ|Հայդենհայմի» հետ[5]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սկզբին Նորմանը հանդես է եկել Գերմանիայի պատանեկան հավաքականում Քաթարի մրցաշարում՝ մասնակցելով 5 խաղի (Շվեյցարիայի, Հարավային Կորեայի, Իրանի, Ճապոնիայի, Ավստրիայի հավաքականների դեմ)։ Հավաքականն այդ մրցաշարում գրավեց 3-րդ տեղը։ Նորմանը դեռ խաղադաշտ էր դուրս եկել 2006 թվականի ապրիլի 26-ին Լեհաստանի հավաքականի հետ ընկերական խաղում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսին Նորմանն ամուսնացել է, նրա կնոջ անունը Մարտինա է՝ Սոֆիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. «Кемницер» — «Вердер II» 1:0
  3. «Айнтрахт» Б — «Оснабрюк» 1:0
  4. «Айнтрахт» Б — «Вердер» 0:1
  5. «Norman Theuerkauf verlässt die Löwen zum Saisonende» (գերմաներեն) — eintracht.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]