Նորիկ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորիկ Առաքելյան
Ծնվել էհունվարի 5, 1973(1973-01-05)
Մահացել էհունվարի 17, 1994(1994-01-17) (21 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան

Նորիկ Ռազմիկի Առաքելյան (հունվարի 5, 1973(1973-01-05) - հունվարի 17, 1994(1994-01-17)), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի հունվարի 5-ին Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրեցը և 1991 թ. զորակաչվել ծառայել նախկին խորհրդային բանակի շարքերում։ Երկու տարի անց զորացրվել է, վերադարձել գյուղ։

Ն. Առաքելյանը արցախյան շարժման առաջին իսկ օրերից անդամագրվել է համընդհանուր պայքարին, մարտական գործողությունները սկսվելուց հետո մեկնել է ճակատ, դարձել մարտերի ակտիվ մասնակից։ 1994 թ. Ն. Առաքելյանը անդամակցել է Հոկտեմբերյանի երկրապահ ջոկատին և նրա կազմում հունվարին մեկնել Արցախ։ Ն. Առաքելյանը մասնկացել է Քելբաջարի, Ֆիզուլիի մարտերին, քաջաբար կռվել մի շարք գյուղերի ազատագրության համար։ Քաջարի մարտիկը զոհվել է Մարտակերտի շրջկենտրոնի պաշտպանության մարտերի ժամանակ, 1994 թ. հունվարի 17-ին։ Նորիկ Առաքելյանն ընդամենը 21 տարեկան էր, ամուսնացած չէր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության