Jump to content

Նոստոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոստոկ
Nostoc sp.
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Բաժին Ցիանոբակտերիաներ
Դաս Հորմոգոնայիններ
Կարգ Nostocales
Ընտանիք Nostocaceae
Ցեղ Նոստոկ
Լատիներեն անվանում
Nostoc Vaucher ex Bornet & Flahault 1888
Տեսակներ

Տես տեքստը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 1146
NCBI 1177

Նոստոկ (լատին․՝ Nostoc), կապտականաչ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է մոտ 50 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Nostoc pruniforme

Կազմում է տարբեր ձևերի (գնդաձև, ձվաձև, տանձաձև, սալորաձև և այլն) և չափերի (մանրադիտակայինից մինչև 30 սմ տրամագծով) դոնդողանման գաղութներ, որոնց արտաքին մակերևույթը պատված է լորձնային թաղանթով։ Գաղութները չոր վիճակում սև են, իսկ խոնավ ժամանակ՝ ձիթապտղագույն-կանաչ։ Որոշ տեսակներ սկզբնական շրջանում ապրում են հիմնանյութին կպած։ Շատերը քարաքոսերի ֆիկոբիոնտ են։ Համարվում են ազոտյուրացնողներ։ Բազմանում են վեգետատիվ ձևով։

ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

Բնակվում է քաղցրահամ ջրերում, ջրավազաններում և հողի վրա։

Մի շարք երկրներում որոշ տեսակներ օգտագործում են սննդի մեջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Guiry, M.D.; Guiry, G.M. (2008). "Nostoc". AlgaeBase. World-wide electronic publication, National University of Ireland, Galway.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։