Նիրանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիրանի
Ծնվել է1822
Վաղարշապատ, Ղաջարական Պարսկաստան
Մասնագիտությունաշուղ

Նիրանի (իսկական անունը՝ Հովհաննես Շահրամանյան, 1822, Վաղարշապատ, Ղաջարական Պարսկաստան), հայ աշուղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1822 թվականին Վաղարշապատում։ Կրթություն ստացել է Մեսրոպ Թաղիադյանի ղեկավարությամբ, սովորել հայերեն, պարսկերեն, թուրքերեն։ Հետագայում աշակերտել է Հովհաննես արքեպիսկոպոս Շահխաթունյանին։ Զբաղվել է ոսկերչությամբ, միաժամանակ հետևել աշուղական արվեստին։

1835 թվականից հորինել է հայերեն և թուրքերեն երգեր, որոնք կատարել է սազի, ապա՝ չոնգուրի նվագակցությամբ։ Նրա հայերեն երգերից մի քանիսը զետեղված են «Նոր քնար Հայաստանի» Տետրակ Գ-ում (1856), Մ. Միանսարյանի «Քնար հայկական» (1868) և Գ. Ախվերդյանի «Հայ աշուղներ» (1903) ժողովածուներում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զանազան երգք պարոն Յովհաննիսի Շահրամանեանց Նիրանի մականուանելոյ» (Մ., 1856, «Նոր քնար Հայաստանի» մատենաշար, Տետրակ Գ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։