Նիսեյա
Նիսեյա հին հունարեն՝ Νίσαια), հին քաղաք և կայան Սարոնիկոս ծոցի ափին՝ Մեգարիդա մարզում (Հունաստան), Պախի ժամանակակից գյուղի կողքին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիսեյայի պատմությունը դարերի ընթացքում կապված է Մեգարայի հետ, որոնց գլխավոր նավահանգիսը եղել է և՛ հնագույն դարաշրջանում, և՛ դրանից հետո։ Տեղի ծովախորշը ոչ մեծ էր, բայց լավ պաշտպանված՝ Մինո և Սալամին կղզիներով, որից այդ քաղաքի մայրցամաքը բաժանվում է նեղ նեղուցով։
Ըստ լեգենդների Նիսեյա քաղաքը հիմնադրել է մեգարական թագավոր Նիսը։ Սակայն հնագիտական տեղեկությունները հնարավորություն չեն տալիս հաստատել, որ քաղաքը կառուցել են մեգարացիները։ Այնուամենայնիվ, տարածքի բնակավայրը երիտասարդ չէ առաջին կառուցված հարևան բնակավայրենրից։ Ըստ որոշ ավանդությունների՝ Մեգարին սկզբում ուներ ընդհանրապես այլ անվանում և կոչվում էր Նիսա (հին հուն․՝ Νίσα), ինչը թույլ է տալիս դիտարկել այն վարկածը, որի համաձայն սկզբում հիմնադրվել է Նիսեյան, իսկ հետո արդեն (օրինակ՝ Մեգրեայի ժամանակ) քաղաքը տեղափոխվել է ծովից ավելի հեռու՝ այժմյան Մեգարիի տարածքում։
Նիսեյան ի սկզբանե ունեցել է ակտիվ մասնակցություն Մեգարական գաղութացմանը։ Ըստ էության, այլ հարմար ելք դեպի Մեգարական ծով չկար, Պագեր և Էգոսֆեն հասնելը դժվար էր, քանի որ ճանապարհն անցնում էր լեռներով։ Զարմանալի չէ, որ Նիսեյան համարվում էր Մեգարիայի «բանալին», ամենից առաջ նրանց ավանդական թշնամիները աթենքացիներն են։ Առաջին անգամ նրանք զավթեցին նավահանգիստը մ․ թ․ ա․ 506 թվականին, ժամանակավորապես, սակայն դա հանգեցրեց պետական հեղաշրջմանը Մեգարիայում։ Հաջորդ անգամ աթենքացիները հայտնվեցին Նիսեյայում մ․ թ․ ա․ 460 թվականին մեգարիացիների խնդրանքով, որոնք այդ ժամանակ վեճի մեջ էին Կորինթոսի և Սպարտայի հետ։ Քաղաքը կարողացան ազատել միայն մ․ թ․ ա․ 446 թվականին։ Պելոպոնեսայն պատերազմի (մ․ թ ա․ 431 թ․) սկզբում աթենքացիները փորձեցին կրկին գրավել նավահանգիստը, սակայն ստացան միայն Մինոն, որը փակում էր նավահանգստի մուտքը։ Նպատակին հասնել հաջողվեց միայն մ․ թ․ ա․ 424 թվականին տեղի բնակիչների շնորհիվ։ Նիսեյան մնաց աթենքացիների ձեռքում, նույնիսկ Նիկեվյան պայմանագրից հետո, սակայն մ․ թ․ ա․ 414 թվականին ռազմական գործողությունները վերսկսվեցին և աթենքացիները հարկադրված եղան քաղաքը ընդմիշտ թողնել։
Մ․ թ․ ա․ 460-424 և 340-307 թվականներին Նիսեյան միացվեց Մեգարամիին «երկար պատերով» մեկ ամրաշինական համակարգում, որը թույլատրեց դիմանալ երկարատև պաշարմանը, սակայն Դեմիտրի Պոլեորկետի կողմից քաղաքը գրավելուց հետո քաղաքային բոլոր ամրությունները քանդվեցին, իսկ նավահանգիստը ազդարարվեց «ազատ»։
Մ․ թ․ ա․ 338-243 թվականներին Նիսեյան գտնվում էր Մակեդոնիայի տիրապետության տակ, մ․ թ․ ա․ 243-223 թվականներին միացվեց Ախեական տերության կազմին, մ․ թ․ ա․ 223-192 թվականներին՝ Բեոտիկական, մ․ թ․ ա․ 192-146 թվականներին՝ կրկին Ախեական կազմին։
Մ․ թ․ ա․ 146 թվականին այն դարձավ հռոմեական քաղաքը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Smith, Philip J. The archaeology and epigraphy of Hellenistic and Roman Megaris, Greece. — Oxford: British Archaeological Reports, 2008. — 276 p. — (BAR International Series 1762). — ISBN 978-1407302126