Նինա Աբրամչիկ
Նինա Աբրամչիկ բելառուս․՝ Ніна Абрамчык | |
---|---|
Ծննդյան անուն | բելառուս․՝ Ніна Ляўковіч |
Ծնվել է | մարտի 20, 1916 |
Ծննդավայր | Šani, Պրուժանսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 27, 2004 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ և grave of Mikola and Nina Abramchyk |
Գրական անուն | Ніна Раса |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիլնյայի բելառուսական գիմնազիա |
Անդամակցություն | Belarusian Students' Union? |
Ամուսին | Mikola Abramchyk? |
Նինա Աբրամչիկ (բելառուս․՝ Ніна Ляўковіч, օրիորդական ազգանունը` Լևկովիչ, գրական կեղծանունը` Նինա Ռոսա[1], մարտի 20, 1916, Šani, Պրուժանսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 27, 2004, Ֆրանսիա), բելառուս հասարակական-քաղաքական գործիչ, գրող։
Նիկոլայ Աբրամչիկի կինն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Բելառուսական վիլենյան գիմնազիան, սովորել է Վելենյան Ստեֆան Բատորիա ինստիտուտում, եղել է Բելառուսական ուսանողական միության անդամ։ 1939 թվականից աշնանը ուսուցչությամբ է զբաղվել Պրուժանի շրջանում։ 1941 թվականից ապրել է Բեռլինում, որտեղ ամուսնացել է Նիկոլայ Աբրամչիկի հետ։ Աշխատել է «Առավոտ» օրաթերթում և Բելառուսական ինքնաօգնության կոմիտեում։
Ապրել է Փարիզի Վիլեպենտ արվարձանում։ Թաղված է Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը, իր ամուսնու կողքին[1]։
Հրատարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելառուսական ինքնաօգնության կոմիտեն Բեռլինում 1942 թվականի կեսերից սկսել է պարբերաբար թողարկել գրքեր և բրոշյուրներ, որը Նիկոլայ Աբրամչիկի և նրա կնոջ վաստակն էր։ 1942 թվականի ամռանը Աբրամչիկի օգնությամբ հրատարակվել են Յակուբ Կոլասի «Սիմոն-երաժշտություն », Լարիսա Գենիյուշի «Ад родных ніў» ստեղծագործությունները։ Նրանցից առաջինը մինչպատերազմական վիլնյուսյան հրատարակչության վերահրատարակումն է, իսկ երկրորդը տպագրության է պատրաստել Վիտովտ Տումաշը` օգտվելով այն տեքստերից, որոնք հրապարակվել են «Առավոտ» թերթում և Պրահայից ուղարկվել են հեղինակի կողմից։ Երկու գրքերն էլ միաժամանակ հրատարակվել են Պրահայի «Պոլիտիկա» տիպոգրաֆիայում և 1942 թվականին սեպտեմբերին գովազդվել «Առավոտ» թերթի էջերում։

- 1942-1943 թվականներին Նինա Աբրամչիկը վերամշակել է և հրապարակել է մի քանի գրքեր։
- «Բելառուսը երգերի մեջ», հանրահայտ երգերի և հայրենական բանաստեղծությունների ժողովածու
- «Гісторыя Беларусі ў картах», վերամշակվել է ըստ Նիկոլայ Աբրամչիկի դասախոսությունի, որոնք նա 1941-1942 թվականներին կարդացել է Բեռլինում բելառուսագիտության դասընթացի ժամանակ։ Թողարկվել է 3500 տպաքանակով և տարածվել է Բելաստոկի և Վարշավայի բելառուսական դպրոցներում։
- «Калядныя песьні», 20 բելառուսական կոլյադների հավաքածու, որոնք վերմշակել է հոգևորական Վիկտոր Շուտովիչը։
- «Пад гоман вясёлы», բելառուսական 30 հայտնի երգերի, ռոմանսների և չաստուշկաների հավաքածու։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Ушанаваньне памяць М. Абрамчыка»։ Беларуска-Эўрапейскае задзіночаньне։ 21 августа 2008։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-08-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алег Гардзіенка (21 траўня 2009)։ «БНС: Спроба стварэння беларускага ўраду»։ Першая суполка, прысьвечаная ваеннай гісторыі Беларусі։ Վերցված է 2015-08-27
- Юры Туронак (27 чэрвеня 2009)։ «Беларуская кніга пад нямецкім кантролем»։ Беларуская інтэрнэт—бібліятэка։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-08-27
- Մարտի 20 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 2004 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բելառուս հասարակական գործիչներ
- Բելառուսի կին քաղաքական գործիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Բելառուս գրողներ