Նիկոլաս Ասևեդո
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1999 (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
Հասակ | 1,73 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նիկոլաս Բրիան Ասևեդո Տաբարես (անգլ. Nicolás Brian Acevedo Tabárez, ապրիլի 14, 1999, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայական ֆուտբոլիստ, կիսապաշտպան «Լիվերպուլ(Մոնտեվիդեո)» խմբի և Ուրուգվայի մինչև 20 տարեկանների թիմում։
Ակումբի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակադեմիայի սան։ 2018 թվականի հոկտեմբերի 14 առաջին ելույթը կատարել է «Լիվերպուլի» հիմնական կազմում ընդդեմ «Դեֆեսոր սպորտինգ» թիմի[1]:. 2019 թվականի հունվարին բրիտանական Daily Mirror թերթը տեղեկացնում էր Ասևեդոյի հանդեպ հետաքրքրությունը «Լիվերպուլ», «Մանչեստր Յունայթեդ», «Նորվիչ Սիթի» անգլիական և «Ուդինեզե» իտալական թիմերի կողմից[2]:.
Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սկզբին մասնակցել է Ուրուգվայի մինչև 20 տարեկանների թիմին և մասնակցել Հարավային Ամերիկայի չեմպիոնատին։ Մրցաշարում անցկացրել է 9 հանդիպում, բոլորը որպես պաշտպանողական ոճի կիսապաշտպան։ Հունվարի 30-ին խփել է իր առաջին գոլը ընդդեմ Վենեսուելայի հավաքականի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Liverpool vs. Defensor Sporting - 14 October 2018» (անգլերեն)։ Soccerway.com
- ↑ Richards Alex (2019-01-24)։ «Liverpool and Man Utd lead transfer chase for Uruguay starlet Nicolas Acevedo» (անգլերեն)։ The Mirror
|