Նիկիտա Չիչերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Չիչերին
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1990(1990-08-18)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան և պաշտպան

Նիկիտա Գենադիևիչ Չիչերին (օգոստոսի 18, 1990(1990-08-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է զբաղվել ֆուտբոլով «Կռիլատսկոյե» մարզադպրոցում։ «Դինամո»-ում սկսել է խաղալ 2004 թվականից։ 2007 թվականից խաղացել է պահեստային թիմում։ Հիմնական թիմում նորամուտը նշել է 2008 թվականի հուլիսի 13-ին «Լոկոմոտիվի» հետ խաղում՝ 4:2:

Վարձավճարով խաղացել է «Խիմկի»-ում, «Սիբիր»-ում և «Վոլգա»-ում։

2013 թվականի դեկտեմբերի 10-ին խզել է պայմանագիրը «Դինամո»ի հետ[2]։

2014 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել «Տոմ» ֆուտբոլային ակումբի հետ։ Տոմսկի ակումբի կազմում նորամուտը նշել է օգոստոսի 31-ին՝ Ռուսաստանի գավաթի 1/32-րդ խաղում «Սիբիրի» հետ։ 2015 թվականի փետրվարին վարձակալությամբ տրվել է «Սախալին» ֆուտբոլային ակումբ։

2016 թվականին տեղափոխվել է «Ենիսեյ»։ 2016/17 մրցաշրջանի վերջում տեղափոխվել է «Կուբան», սակայն այդպես էլ ոչ մի պաշտոնական հանդիպում չխաղալով՝ վերադարձել է Կրասնոյարսկ։

2018 թվականի ամռանը տեղափոխվել է «Կռիլյա Սովետով», նրանց կազմում նորամուտը նշել է 2018 թվականի հուլիսի 31-ին՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ Պրեմիեր լիգայից «Կռիլյա Սովետովի» հեռանալուց հետո տեղափոխվել է «Տամբով», որի կազմում անցկացրել է 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածը։ Հետո հայտնվել է Տոլյատիի «Ակրոնում», նրա կազմում նորամուտը նշել է 2021 թվականի փետրվարի 27-ին՝ «Վելեսի» հետ արտագնա խաղում։ Նույն թվականի օգոստոսից նա գտնվում էր Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկայում»[3], բայց թիմի կազմում խաղացել է ընդամենը երկու հանդիպում և ձմռանը տեղափոխվել է Տաջիկստանի «Իստիկլոլ»[4]։

«Իստիկլոլի» կազմում մասնակցել է առաջնության 5 հանդիպման, ԱՖԿ 2022 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6 հանդիպման և դարձել Տաջիկստանի սուպերգավաթակիր։

«Գոաթս» ակումբի կազմում Մեդիա ֆուտբոլային լիգայի 2-րդ մրցաշրջանի մասնակից։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակից

Ձեռքբերումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2008
  • Համագործակցության Գավաթակիր՝ 2012
  • Տաջիկստանի Սուպերգավաթակիր՝ 2022

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ««Динамо» рассталось с Никитой Чичериным». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Никита Чичерин стал игроком «Нефтехимика»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Мой уход из „Динамо“? У меня просто нет цензурных слов». Футболист, которого убрали из-за сына Ротенберга