Նիկելի հանքանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկելի հանքանյութեր, նիկել պարունակող օգտակար հանածոների կուտակներ, որոնցից մետաղի կորզումը տնտեսապես շահավետ է։ Արդյունաբերության մեջ օգտագործվող նիկելի հանքանյութերը լինում են սուլֆիդային պղինձ–նիկելային և սիլիկատային։ Սուլֆիդային պղինձ–նիկելային հանքանյութերի գլխավոր միներալներն են՝ պետլանդիտը, միլերիտը, խալկոպիրիտը, կուբանիտը, պիրոտինը, մագնետիտը։ Այդ հանքանյութերի հանքավայրերը պատկանում են բյուրեղային վահանների և հին պլատֆորմների հետ կապված մագմատիկ գոյացումներին։ Նիկելի պարունակությունը սուլֆիդային հանքանյութերում տատանվում է 0,3–4% և ավելի սահմաններում։ Cu։Ni հարաբերությունը կազմում է 0,5–0,8-ից մինչև 2–4։ Բացի Ni-ից և Cu-ից, հանքանյութերից կորզում են զգալի քանակությամբ Со, ինչպես նաև Au, Pt, Pd, Rh, Se, Те, Տ։ Պղինձ–նիկելային հանքանյութերի հանքավայրեր կան ՌԴ–ում (Նորիլսկի շրջան, Մուրմանսկի մարզ), Կանադայում և Հարավային Ամերիկայում։ Սիլիկատային նիկելի հանքանյութեր ներկայացված են նիկել պարունակող (սովորաբար 1 % -ից ոչ պակաս) ուլտրաբազիտների հողմահարման կեղևի փխրուն և կավանման ապարներով։ Սիլիկատային հանքանյութերում պարունակվում է կոբալտ՝ Co։ Ni 1։ 20–1։ 30 կարգի հարաբերությամբ։ Նիկելի հողմահարման հանքավայրեր հայտնի են Ուրալում, Ուկրաինայում։ Աշխարհում նիկելի արդյունահանման չափերով աչքի է ընկնում Կանադան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 293