Նիկանդր Ալեքսեև
Նիկանդր Ալեքսեև | |
---|---|
Ծնվել է | 1891, հոկտեմբերի 3, 1891[1] կամ սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1891[1] |
Ծննդավայր | Պիդելի, Պսկովի մարզ, Ռուսական Կայսրություն |
Վախճանվել է | 1963 կամ հոկտեմբերի 30, 1963[1] |
Վախճանի վայր | Պսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Միրոնոսիցկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ստեղծագործական շրջան | 1907-1963 |
Ուշագրավ աշխատանքներ | «Իմ թագավորությունը» (1907) |
Նիկանդր Ալեքսեև (ռուս.՝ Ника́ндр Алексе́евич Алексе́ев, 1891, հոկտեմբերի 3, 1891[1] կամ սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1891[1], Կրասնոգորոդսկի շրջան, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ - 1963 կամ հոկտեմբերի 30, 1963[1], Պսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, բանաստեղծ, Վ. Ի. Լենինի մասին ստեղծագործությունների հեղինակ, «Պսկովյան երկրագործ» թերթի խմբագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկանդր Ալեքսեևիչ Ալեքսեևը ծնվել է 1891 թվականին Պիդելի գյուղում (այժմ` Պսկովի մարզի Կրասնոգորոդսկի շրջան)[2]։ Տասնչորս տարեկան հասակում ոտքով հասել է Սանկտ-Պետերբուրգ աշխատանք փնտրելու, քանի որ բազմանդամ գյուղացիական ընտանիքը հնարավորություն չի ունեցել կերակրելու նրան։ Մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, որից հետո վերադարձել է Պսկով և զբաղվել լրագրողական գործունեությամբ[3]։
1907 թվականին հիմնադրել է «Պսկովյան երկրագործ» թերթը, հետագայում դարձել դրա խմբագիրը[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Նիկանդր Ալեքսեևիչը գտնվել է Փարիզում, ռուսական էքսպեդիցիոն կորպուսի կազմում, որտեղ էլ 1918 թվականին լույս է տեսնում նրա «Պսակ զոհվածներին» բանաստեղծությունների առաջին ժողովածուն[3]։
1920 թվականին վերադառնում է Ռուսաստան, 1929 թվականին փոխադրվում Սիբիր, որտեղ ղեկավարում է Խորհրդային գրողների միության Նովոսիբրսկի բաժամունքը։ 1959 թվականին փոխադրվում է Պսկով, որտեղ էլ մահանում է 1963 թվականին։ Թաղված է Միրոնոսիցկի գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկանդր Ալեքսանդրովիչի ստեղծագործությունների համար հիմք են հանդիսացել գյուղացիական կենցաղի և աշխատանքի նկարագրությունները, շրջագայությունների և թափառումների մասին հիշողությունները, նոր ժամանակի պայմաններում մարդու տեղի վերաբերյալ մտորումները[2]։ Առանձնապես նշանավոր ստեղծագործություններն ու աշխատանքներն են`
- «Իմ թագավորությունը» (1907) - դեբյուտ
- «Պսակ զոհվածներին» (1917) - բանաստեղծությունների ժողովածու
- «Տի-նի-նի» (1919) - բանաստեղծությունների ժողովածու
- «Քամու երգեր» (1920) - բանաստեղծությունների ժողովածու
- «Կարմիր սիրտ» (1920) - բանաստեղծությունների ժողովածու
- «Նոր մարդիկ» (1923) - պիես
- «Լենինյան Իսկրայի ծնունդը» (1956) -Լենինի մասին եռապատման առաջին մասը
- «Առաջին բարիկադը» (1956) - Լենինի մասին եռապատման երկրորդ մասը
- «Վելիկոռուսական երկիր» (50-ական թվականների վերջ - ալմանախ, համահեղինակ[4]
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պսակ զոհվածներին» գիրքը գրախոսել է Նիկոլայ Գումիլյովը։ Գրախոսությունը տպագրվել է «Ռուս զինվոր-Ֆրանսիայի քաղաքացի » թերթում։ Սա եղել է Գումիլյովի այս պարբերականում միակ հրապարակումը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 «Алексеев Никандр Алексеевич». Биография.ру. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Машкарина О. (2010 թ․ նոյեմբերի 3). «Город историй: Псковский небоскрёб». Псковское агентство информации. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Региональный образовательный портал Псковской области
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Н. А. Алексеев. Последний романтик Серебряного века». Региональный образовательный портал Псковской области. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- Гумилёв Н. С. «Октябрьский» переворот — взгляд из Парижа // Поэт на войне.
- 1891 ծնունդներ
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1963 մահեր
- Հոկտեմբերի 30 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս խմբագիրներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային խմբագիրներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով