Նիժնի Տագիլի առաջին կոմերիտականների հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիժնի Տագիլի առաջին կոմերիտականների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՆիժնի Տագիլ
ԲնակավայրՆիժնի Տագիլ
Շինության ձևԱրձանախումբ
Ներկա վիճակԿանգուն

Նիժնի Տագիլի առաջին կոմերիտականների հուշարձան (ռուս.՝ Памятник первым комсомольцам Нижнего Тагила), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում։ Տեղադրվել է Երիտասարդության հրապարակում (Լենինի պողոտա), քաղաքի Լենինյան շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կոմերիտականների հուշարձանը պատկերում է շինելներով և թիկունքում հրացաններով աղջկա և բուդյոնովկայով տղայի։ Նրանք նայում են հակառակ ուղղություններով, ձեռք ձեռքի են տվել, պատկերված են դինամիկ շարժման մեջ և մարմնավորում են երկրի երիտասարդությունը և կոմերիտական հերոսներին, որոնք պատրաստ են պաշտպանելու իրենց Հայրենիքը։

Հուշարձանը պատրաստված է մետաղից և տեղադրված է ոչ մեծ պատվանդանի վրա։ Նրա հեղինակը քանդակագործ-կոթողագործ, 1982 թվականից նկարիչների միության անդամ Անատոլի Գլեբովիչ Նևերովն է։

Քանդակային հորինվածքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1981 թվականի հոկտեմբերի 29-ին։ 2006 և 2008 թվականներին հուշարձանն անցել է վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ։

Տագիլցիները հուշարձանը կոչել են «Ռոմեո և Ջուլիետ»։ Այն ճանաչվել է կոթողային արվեստի տեղական նշանակության հուշարձան։ Ամեն տարի ՀամԼԿԵՄ ծննդյան օրը տոնական երթը, որը գլխավորում են Նիժնի Տագիլի վարչակազմի առաջին դեմքերը, հուշարձանի մոտ ծաղիկներ է դնում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Памятник первым комсомольцам Тагила». www.artmnt.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  • «Памятник первым комсомольцам». ЕкатГид. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  • «Памятник первым комсомольцам Нижнего Тагила». Досуг Тагила. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  • «Памятник «Первым комсомольцам Нижнего Тагила»». Городской портал Нижнего Тагила TagilCity.ru. 2012 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.