Ներսաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներսաչափ, շինվածքների ներքին գծային չափերը որոշելու գործիք։ Ըստ կառուցվածքի հիմքում ընկած սկզբունքի ներսաչափերը լինում են միկրոչափական և ինդիկատորային։ Ճշգրիտ չափումները կատարվում են միկրոչափական ներսաչափով, որի չափման սահմաններն են 0,2—2500 մմ։ Ինդիկատորային ներսաչափով կարելի է չափումներ կատարել 3-1000 մմ-ի սահմաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 251