Ներծին գործընթացներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներծին գործընթացներ՝ երկրաբանական երևույթներ, որոնք տեղի են ունենում Երկրի սեփական կինետիկ էներգիայի հաշվին։ Այդ էներգիայի գլխավոր աղբյուրներն են համարվում մոլորակի գրավիտացիոն կծկումը, գրավիտացիոն դիֆերենցիացիան, պտույտի մակընթացային արգելակումը, ռադիոակտիվ տարրերի տրոհումը։ Ներծին գործընթացներից իրենց մասշտաբներով կարևոր են հրաբուխները, ինտրուզիաները, երկրաշարժերը, մետամորֆիզմը, մետասոմատոզը։ Ներծին գործընթացների մի մասը զուգորդվում է արտածին գործընթացների հետ, և նրանց արգասիքը դրսևորվում է համատեղված ձևով։ Այդպիսի բնույթ ունեն իզոստատիկ շարժումները, սողանքները և այլն։ Ներծին գործընթացների ուրույն մասն են կազմում հանք առաջացնող հիդրոգազաթերմալ ֆլյուիդները, որոնք բարձրանալով ընդերքից (մեծ մասամբ մագմատիկ օջախներից) կեղևի խզման զոնաներում, ծակոտիներում, ճեղքվածքներում արտազատում և նստեցնում են իրենց պարունակած հանքային բաղադրամասերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 246