Մետասոմատոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Metasomatism in granite.jpg

Մետասոմատոզ, մետասոմատիզմ - հասկացություն, որ անցյալ դարի կեսերին մտցրել է Նումանը՝ տեղակալվող միներալի հետ լուծույթի քիմիական փոխներգործության պայմաններում ընթացող պսևդոմորֆիզմի տարատեսակը որակելու համար։

Սովետական գիտնական Դ․ Ս․ Կորժինսկին (1936 թ., 1953 թ.) մետասոմատոզը սահմանում է որպես «ապարների յուրաքանչյուր տեղակալում քիմիական կազմի փոփոխությամբ», որը տեղի է ունենում ինչպես արտածին, այնպես էլ ներծին պայմաններում, «ընդ որում հին միներալների հալումը և նորերի նստեցումը կատարվում է գրեթե միաժամանակ, այնպես որ տեղակալման ընթացքում տեղակալվող ապարները ամբողջ ժամանակ պահպանում են պինդ վիճակ» («Геологический словарь», т․ 1, 1973 թ., с․ 437)։ Ըստ նյութի տեղափոխման բնույթի մետասոմատոզը լինում է՝ դիֆուզիոն, ներծծման, իոնադիֆուզիոն, կոնտակտադիֆուզիոն, կոնտակտային են։ Մետասոմատիկ նորագոյացումների ձևավորման պայմանների ընդհանրության և կազմի հիման վրա մետասոմատոզի արգասիքները ստորաբաժանվում են՝ սկառների, գրեյզենների, կարբոնատիտների, ակսետալիտների, պրոպիլիտների, արգիլիզիտների և այլ ձևերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 483 CC-BY-SA-icon-80x15.png