Ներարկիչ (պոմպ)
Արտաքին տեսք

Ներարկիչ, շիթային պոմպ, նախատեսված է գազերը և շոգին սեղմելու, ինչպես նաև հեղուկը զանազան ապարատների և ռեզերվուարների մեջ մղելու համար։ Խմելու ջրի մատուցման ներարկիչի գործողությունը հիմնված է շոգու շիթի կինետիկ էներգիան ջրի ճնշման էներգիայի փոխակերպելու վրա։ Կիրառվում է փոքր ստացիոնար և փոխադրովի կաթսայակայանքներում։ Փոքր արտադրողականության և խմելու ջրի բարձր ջերմաստիճանի (40°C–ից ավելի) դեպքում օգտագործման անհնարինության պատճառով ներարկիչը չի կարող կիրառվել միջին հզորության կաթսաների սնման համար։ Գազերի, շոգու կամ հեղուկների արտածծման համար նախատեսված ներարկիչը անվանում են արտարկիչ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 242)։ |