Արտարկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտարկիչ, հեղուկների, գազերի և սորուն նյութերի տեղափոխման սարք, որի մեջ արագ շարժվող շիթի կինետիկ էներգիան աշխատանքային միջավայրից փոխանցվում է մեկ այլ՝ ներծծող միջավայրի։ Էներգիայի փոխանցումը կատարվում է միջավայրերի խառնման պրոցեսում։

Արտարկիչները լինում են՝

  • Հեղուկա–հեղուկային,
  • Հեղուկա–գազային,
  • Գազա-գազային,
  • Գազա–հեղուկային,
  • Շոգե–հեղուկային
  • Շոգե–գազային

Արտակիչներն օգտագործվում են որպես խառնիչներ կենտրոնական ջեռուցման համակարգերում և արդյունաբերական տեղակայանքներում, օդի ներծծման համար՝ խտացման հարմարանքներում, որպես օժանդակ պոմպեր՝ բարձր ջերմաստիճանի մաշող խառնուրդների առկայության դեպքում։