Ներարգանդային պղնձե պարույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներարգանդային պարույրի տեսքը

Պղնձե ներարգանդային պարույր (ՆԱՊ), հայտնի որպես ներարգանդային սարք կամ պղնձե պարույր։ Այն օգտագործվում է ծնելիության վերահսկման և շտապ հակաբեղմնավորման համար անպաշտպան սեռական հարաբերությունից հինգ օրվա ընթացքում[1]։ Սա ծնելիության վերահսկման ամենաարդյունավետ ձևերից մեկն է, որի մեկ տարվա կտրվածքով ձախողման մակարդակը մոտ 0,7% է[2]։ Սարքը տեղադրվում է արգանդում և գործում է մինչև տասներկու տարի[1][3][4]։ Այն կարող է օգտագործվել բոլոր տարիքի կանանց կողմից՝ անկախ նրանից՝ երեխաներ ունեցել են, թե ոչ[5]։ Հեռացումից հետո պտղաբերությունն արագ վերականգնվում է[3]։

Կողմնակի ազդեցությունները կարող են ընդգրկել առատ դաշտանները, և/կամ հազվադեպ՝ պարույրը կարող է արտամղվել[1]։ Այն ավելի քիչ խորհուրդ է տրվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների բարձր ռիսկ ունեցող մարդկանց, քանի որ կարող է մեծացնել կոնքի բորբոքային հիվանդության վտանգը ներդրումից հետո առաջին երեք շաբաթվա ընթացքում[5]։ Խորհուրդ է տրվում այն մարդկանց, ում ցուցված չեն հորմոնալ հակաբեղմնավորիչները։ Եթե ​​կինը հղիանում է ներարգանդային պարույրով, խորհուրդ է տրվում հեռացնել վերջինս[5]։ Շատ հազվադեպ արգանդի թափածակում կարող է առաջանալ ներդրման ժամանակ, եթե պատշաճ կերպով չկատարվի միջամտությունը[3]։ Պղնձե ներարգանդային պարույրը երկարատև դարձելի հակաբեղմնավորիչ միջոց է[2]։ Այն հիմնականում գործում է՝ ոչնչացնելով սպերմատոզոիդներին։ Պղնձե ներարգանդային պարույրը բժշկական կիրառության մեջ մտավ 1970-ական թվականներին[3]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է [6]։ Դրանք օգտագործում են ավելի քան 170 միլիոն կանայք ամբողջ աշխարհում[7][8]։

Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե ներարգանդային պարույրները երկարաժամկետ, դարձելի հակաբեղմնավորիչներ են, այդ դասին պատկանողներից ամենաարդյունավետներից մեկը[9]։ Շրջանակի տեսակը և պղնձի քանակը կարող են ազդել տարբեր մոդելների արդյունավետության վրա[10]։ Տարբեր մոդելների ձախողելու հավանականությունը 1 տարի օգտագործելուց հետո տատանվում է 0,1-ից մինչև 2,2%։ Պղնձի 380 մմ² մակերեսով T-աձև մոդելներն ունեն ձախողման ամենացածր մակարդակը։ Օգտագործման 12 տարիների ընթացքում պղնձի ավելի քիչ մակերես ունեցող մոդելներն ունեն ձախողման ավելի բարձր մակարդակ։ 2008-ին առկա T-աձև պղնձե ՆԱՊ-երի վերլուծության համաձայն TCu 380A-ն և TCu 280S-ը օգտագործվեն որպես առաջին ընտրության պղնձե ՆԱՊ-եր, քանի որ այդ երկու մոդելներն ունեն ձախողման ամենացածր գործակիցը և կիրառման ամենաերկար տևողությունը[10]։ Պղնձի ներարգանդային պարույրի արդյունավետությունը (0.8%) համեմատելի է խողովակների մանրէազերծման հետ (0.5%) առաջին տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ, պղնձե ներարգանդային պարույրի ազդեցությունը շրջելի է, ինչը կարող է դիտվել որպես առավելություն կամ թերություն՝ կախված հակաբեղմնավորման դեմ մարդու նպատակներից։

Հրատապ հակաբեղմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե ներարգանդային պարույրը որպես շտապ հակաբեղմնավորման միջոց հայտնաբերվել է 1976 թվականին[11], այն շտապ հակաբեղմնավորման ամենաարդյունավետ ձևն է։ Այն ավելի արդյունավետ է, քան ներկայումս առկա հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերը[12]։ Այն շտապ հակաբեղմնավորման համար կարող է օգտագործվել անպաշտպան սեռական հարաբերությունից մինչև հինգ օր հետո և արդյունավետությունը չի նվազում այդ հինգ օրվա ընթացքում[13]։ Անհետաձգելի հակաբեղմնավորման համար պղնձե ներարգանդային պարույրի օգտագործման լրացուցիչ առավելությունն այն է, որ այն կարող է օգտագործվել որպես հակաբեղմնավորիչ միջոց ներդրումից հետո 10-12 տարի[13]։

Հեռացում և պտղաբերության վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե ներարգանդային պարույրի հեռացումը նույնպես պետք է իրականացվի որակավորված բժշկի կողմից։ Ապացուցված է, որ սարքը հեռացնելուց հետո պտղաբերությունն արագ վերականգնվում է։ Ուսումնասիրություններից մեկի համաձայն, TCu 380Ag պարույրն օգտագործող կանանց դեպքում հեռացումից մինչև պլանավորված հղիություն միջին ժամանակահատվածը երեք ամիս է։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտամղում։ Երբեմն պղնձե ներարգանդային պարույրը կարող է ինքնաբերաբար դուրս մղվել արգանդից։ Արտամղման (էքսպուլսիա) հավանականությունը տատանվում է կիրառողների 2,2%-ից մինչև 11,4% առաջին տարվանից մինչև 10-րդ տարին։ TCu380A-ն ունի արտմղման առավել ցածր հավանականություն[14]։ Ոչ բնորոշ հեշտոցային արտադրությունը, ջղաձգությունը կամ ցավը, միջդաշտանային արյունային արտադրությունը, սեռական հարաբերությունից հետո (պոստկոիտալ) արյունահոսությունը, ցավոտ սեռական հարաբերությունը (դիսպարեունիան) կարող են լինել հնարավոր արտամղման նշաններ[15]։ Եթե արտամղվում է, կինն իհարկե պաշտպանված չէ հղիությունից։ Եթե պարույրը տեղադրվում է էքսպուլսիայից հետո, ապա ուսումնասիրություններից մեկի համաձայն, կրկնակի արտամղման ռիսկը մեկ տարի հետո կազմում է դեպքերի մոտավորապես մեկ երրորդը[16]։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը կարող է առաջացնել ՆԱՊ-ի արտամղում, և այդ պատճառով խորհուրդ է տրվում ստուգել ՆԱՊ-ի տեղակայումը ՄՌՏ-ից առաջ և հետո[17]։

Թափածակում (պերֆորացիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հազվադեպ ՆԱՊ-ը կարող է թափածակել արգանդի պատը։ Պերֆորացիայի ռիսկը հիմնականում որոշվում է տեղադրումն իրականացնող մասնագետի հմտությամբ։ Փորձառու բժիշկների համար պերֆորացիայի ռիսկը 1 է կամ ավելի քիչ 1000 տեղադրումների հաշվարկով։

Վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՊ-ի ներդրումից հետո առաջին 21 օրվա ընթացքում առկա է կոնքի բորբոքային հիվանդության ԿԲՀ անցողիկ ռիսկ։ Այնուամենայնիվ, դա փոքր վտանգ է և վերագրվում է տեղադրման ժամանակ առկա գոնորեային կամ քլամիդիոզային վարակին[18][19]։ Վարակման ճիշտ կանխարգելումը առանձնապես չի ազդում այս վարակների ընթացքի վրա, սակայն կարևոր են հաճախորդներին և մասնագետներին վարակից պաշտպանելու տեսանկյունից[19]։ Վարակի կանխարգելումն ընդգրկում է ձեռքերը լվանալը, այնուհետև ձեռնոցներ հագնելը, արգանդի վզիկի և հեշտոցի մաքրումը, ոչ ստերիլ մակերեսների հետ նվազագույն շփումը (օգտագործելով առանց հպման տեղադրման տեխնիկա), և պրոցեդուրայից հետո նորից ձեռքերը լվանալը, այնուհետև գործիքների մշակումը[20]։ Սարքը տեղադրման ժամանակից հետո ինքնին չի պարունակում ԿԲՀ-ի ավելացված ռիսկ։

Մկանակծկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանայք կարող են ունենալ ջղաձգություններ ՆԱՊ-ի տեղադրման գործընթացի ժամանակ և անմիջապես դրանից հետո արգանդի վզիկի լայնացման արդյունքում[21]։ Գործընթացից առաջ ՈՍՀԲԴ-ների ընդունումը հաճախ նվազեցնում է գանգատները, ինչպես և տեղային անզգայացնող միջոցները։ Միզոպրոստոլը ներդրումից 6-12 ժամ առաջ կարող է նպաստել արգանդի վզիկի լայնացմանը[22]։ Որոշ կանայք կարող են ցավեր ունենալ տեղադրումից հետո 1-2 շաբաթվա ընթացքում։

Առատ դաշտան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձե ՆԱՊ-ը կարող է մեծացնել դաշտանային արյան հոսքը[23]։ Միջին հաշվով, դաշտանային արյան կորուստը ներդրումից հետո կարող է աճել 20-50%-ով։ Այս ախտանիշը որոշ կանանց մոտ կարող է վերանալ 3-ից 6 ամիս հետո[24]։

Անկանոն արյունահոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանանց մոտ պղնձե ՆԱՊ-ը տեղադրվելուց հետո առաջին 3-6 ամիսների ընթացքում կարող է առաջացնել միջդաշտանային արյունահոսություն։

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև հազվադեպ, բայց եթե հղիություն է գրանցվում ՆԱՊ-ի պայմաններում, կարող են առաջանալ կողմնակի ազդեցություններ։ Արտարգանդային հղիության վտանգն այս դեպքում ավելի փոքր է, քան հակաբեղմնավորիչ միջոց չօգտագործող կանանց դեպքում։ Այնուամենայնիվ, գրանցված հղիությունների սպասվածից մեծ տոկոսն (3–4%) արտաարգանդային է [23]։ Բարձր է վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկը։ Dalkon Shield ՆԱՊ-ի դեպքում գրանցվել են սեպտիկ վիժումներ (ինֆեկցված վիժում)։ ՆԱՊ-երը բնածին արատների ռիսկի վրա չեն ազդում[23]։ Որոշ պատնեշային հակաբեղմնավորիչներ պաշտպանում են սեռավարակներից։ Հորմոնալ հակաբեղմնավորիչները նվազեցնում են ԿՊՀ-ի զարգացման ռիսկը, որը որոշ սեռավարակների լուրջ բարդություն է։ ՆԱՊ-որը չեն պաշտպանում սեռավարակներից կամ ԿԲՀ-ից[25][15]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

3-րդ կատեգորիայի հակացուցումների դեպքում ռիսկերը սովորաբար գերազանցում են պղնձե ՆԱՊ տեղադրելու առավելությունները։ 4-րդ կատեգորիայի դեպքում առկա է անընդունելի առողջական խնդիրների ռիսկ։

Կանայք չպետք է օգտագործեն պղնձե ՆԱՊ, եթե նրանք.

(Կատեգորիա 4)

  • Հղի են կամ կարծում են, որ կարող են հղի լինել
  • Ունեն արգանդի կառուցվածքային շեղումներ
  • Ունեն չարորակ տրոֆոբլաստիկ հիվանդություն
  • Ունեն սեռավարակ
  • Անցած երեք ամսվա ընթացքում ունեցել կամ հնարավոր է ունեցել են կոնքի օրգանների վարակ
  • Ունեն կոնքի օրգանների տուբերկուլյոզ
  • Ունեն անբացատրելի անոմալ հեշտոցային արյունահոսություն
  • Ունեն արգանդի վզիկի չբուժված քաղցկեղ
  • Ունեն արգանդի քաղցկեղ
  • ՈՒնեն սեպտիկ հղիություն կամ վիժում

(Կատեգորիա 3)

  • Հետծննդյան 48 ժամից մինչև 4 շաբաթ շրջանում է։ CDC-ի և ԱՀԿ-ի չափանիշները տարբերվում են այս առումով։ CDC-ն սա չի համարում հակացուցում։
  • ՈՒնեն ՄԻԱՎ
  • Ունեն բարորակ տրոֆոբլաստիկ հիվանդություն
  • ՈՒնեն ձվարանի քաղցկեղ
  • Ունեն գոնորեայի կամ քլամիդիոզի զարգացման շատ բարձր անհատական ռիսկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջեր 370–2։ ISBN 9789241547659 
  2. 2,0 2,1 Wipf Joyce (2015)։ Women's Health, An Issue of Medical Clinics of North America (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 507։ ISBN 978-0-323-37608-2։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-24-ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Goodwin T. Murphy, Montoro Martin N., Muderspach Laila, Paulson Richard, Roy Subir (2010)։ Management of Common Problems in Obstetrics and Gynecology (անգլերեն) (5 ed.)։ John Wiley & Sons։ էջեր 494–496։ ISBN 978-1-4443-9034-6։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-05-ին 
  4. «IUD Birth Control Info About Mirena & ParaGard IUDs»։ www.plannedparenthood.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 4 January 2021-ին։ Վերցված է 22 March 2018 
  5. 5,0 5,1 5,2 British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջեր 557–559։ ISBN 978-0-85711-156-2 
  6. World Health Organization model list of essential medicines: 21st list 2019։ Geneva: World Health Organization։ 2019։ WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO 
  7. Speroff Leon, Darney Philip D. (2011)։ A Clinical Guide for Contraception (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջ 243։ ISBN 978-1-60831-610-6։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-05-ին 
  8. Schäfer-Korting Monika (2010)։ Drug Delivery (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 290։ ISBN 978-3-642-00477-3։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-05-ին 
  9. Winner, B, Peipert, JF, Zhao, Q, Buckel, C, Madden, T, Allsworth, JE, Secura, GM. (2012)։ «Effectiveness of Long-Acting Reversible Contraception»։ New England Journal of Medicine 366 (21): 1998–2007։ PMID 22621627։ doi:10.1056/NEJMoa1110855։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-17-ին։ Վերցված է 2019-08-18 
  10. 10,0 10,1 «Copper containing, framed intra-uterine devices for contraception (Review)»։ Cochrane Database of Systematic Reviews (4): CD005347։ 2008։ PMID 17943851։ doi:10.1002/14651858.CD005347.PUB3 
  11. Lippes, J, Malik, T, Tatum, HJ (1976)։ «The postcoital copper-T»։ Adv Plan Parent 11 (1): 24–9։ PMID 976578 
  12. Cheng, L, Gulmezoglu, AM, Piaggio, G, Ezcurra, E, Van Look, PF (2008)։ Cheng Linan, ed.։ «Interventions for emergency contraception»։ Cochrane Database of Systematic Reviews (2): CD001324։ PMID 18425871։ doi:10.1002/14651858.cd001324.pub3 
  13. 13,0 13,1 «The efficacy of intrauterine devices for emergency contraception: a systematic review of 35 years of experience»։ Human Reproduction 27 (7): 1994–2000։ 2012։ PMC 3619968։ PMID 22570193։ doi:10.1093/humrep/des140 
  14. «Long-term safety, efficacy, and patient acceptability of the intrauterine Copper T-380A contraceptive device»։ International Journal of Women's Health 2: 211–220։ 2010։ PMC 2971735։ PMID 21072313։ doi:10.2147/ijwh.s6914 
  15. 15,0 15,1 Dean Gillian, Schwarz Eleanor Bimla (2011)։ «Intrauterine contraceptives (IUCs)»։ in Hatcher Robert A., Trussell James, Nelson Anita L., Cates Willard Jr., Kowal Deborah, Policar Michael S.։ Contraceptive technology (20th revised ed.)։ New York: Ardent Media։ էջեր 147–191։ ISBN 978-1-59708-004-0։ ISSN 0091-9721։ OCLC 781956734  p.150:
    Aquote1.png Mechanism of action
    Although the precise mechanism of action is not known, currently available IUCs work primarily by preventing sperm from fertilizing ova.26 IUCs are not abortifacients: they do not interrupt an implanted pregnancy.27 Pregnancy is prevented by a combination of the "foreign body effect" of the plastic or metal frame and the specific action of the medication (copper or levonorgestrel) that is released. Exposure to a foreign body causes a sterile inflammatory reaction in the intrauterine environment that is toxic to sperm and ova and impairs implantation.28,29 The production of cytotoxic peptides and activation of enzymes lead to inhibition of sperm motility, reduced sperm capacitation and survival, and increased phagocytosis of sperm.30,31 The TCu380A causes an increase in copper ions, enzymes, prostaglandins, and white blood cells (macrophages) in uterine and tubal fluids; these impair sperm function and prevent fertilization.
    p. 162:
    Table 7-1. Myths and misconceptions about IUCs
    Myth: IUCs are abortifacients. Fact: IUCs prevent fertilization and are true contraceptives.
    Aquote2.png

  16. «Performance of copper intrauterine devices when inserted after an expulsion»։ Hum. Reprod. 10 (11): 2917–8։ November 1995։ PMID 8747044։ doi:10.1093/oxfordjournals.humrep.a135819 
  17. Berger-Kulemann Vanessa, Einspieler Henrik, Hachemian Nilouparak, Prayer Daniela, Trattnig Siegfried, Weber Michael, Ba-Ssalamah Ahmed (2013)։ «Magnetic Field Interactions of Copper-Containing Intrauterine Devices in 3.0-Tesla Magnetic Resonance Imaging: In Vivo Study»։ Korean Journal of Radiology 14 (3): 416–22։ ISSN 1229-6929։ PMC 3655294։ PMID 23690707։ doi:10.3348/kjr.2013.14.3.416 
  18. Mohllajee AP, Curtis KM, Peterson HB (2006)։ «Does insertion of an intrauterine device increase the risk of pelvic inflammatory disease among women with sexually transmitted infection? A systematic review»։ Contraception 73 (2): 143–153։ PMID 16413845։ doi:10.1016/j.contraception.2005.08.007։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-09-30 
  19. 19,0 19,1 «Infection Prevention Practices for IUD Insertion and Removal»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-01-ին  By the United States Agency for International Development (USAID). Retrieved on Feb 14, 2010
  20. Treiman Katherine, Liskin Laurie, Kols Adrienne, Rinehart Ward (December 1995)։ «IUDs—an update»։ Population Reports. Series B, Intrauterine Devices (Baltimore: Johns Hopkins School of Public Health, Population Information Program) (6): 1–35։ PMID 8724322։ Արխիվացված է օրիգինալից October 29, 2013-ին։ Վերցված է July 9, 2006 
  21. Treiman Katherine, Liskin Laurie, Kols Adrienne, Rinehart Ward (December 1995)։ «IUDs—an update»։ Population Reports. Series B, Intrauterine Devices (Baltimore: Johns Hopkins School of Public Health, Population Information Program) (6): 1–35։ PMID 8724322։ Արխիվացված է օրիգինալից October 29, 2013-ին։ Վերցված է July 9, 2006 
  22. «The occasional intrauterine contraceptive device insertion»։ Can J Rural Med 13 (1): 31–5։ 2008։ PMID 18208650։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին։ Վերցված է 2009-01-22 
  23. 23,0 23,1 23,2 Treiman Katherine, Liskin Laurie, Kols Adrienne, Rinehart Ward (December 1995)։ «IUDs—an update»։ Population Reports. Series B, Intrauterine Devices (Baltimore: Johns Hopkins School of Public Health, Population Information Program) (6): 1–35։ PMID 8724322։ Արխիվացված է օրիգինալից October 29, 2013-ին։ Վերցված է July 9, 2006 
  24. Medical eligibility criteria for contraceptive use (5th ed.)։ Geneva: World Health Organization։ 2015։ ISBN 9789241549158 
  25. «Intrauterine devices and pelvic inflammatory disease: an international perspective»։ The Lancet 339 (8796): 785–8։ 1992։ PMID 1347812։ doi:10.1016/0140-6736(92)91904-M  Grimes DA (2000)։ «Intrauterine device and upper-genital-tract infection»։ The Lancet 356 (9234): 1013–9։ PMID 11041414։ doi:10.1016/S0140-6736(00)02699-4