Նեսմելովի փողոց (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեսմելովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿազան և Kirof City District?
Երկարություն0,56 ± 0,01 կմ
Փոստային ինդեքս420030

Նեսմելովի փողոց (թաթ.՝ Несмелов урамы), մայրուղային փողոց Կազանի Կիրովյան շրջանում։ Կոչվել է կազանյան քննչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վալենտին Վիկտորովիչ Նեսմելովի[1] (1896-1918 թթ.) պատվին։ Փողոցը համարվում է Կազան քաղաքի Զարեչիե արվարձանի 17-18-րդ դարերի մշակութային շերտի մի մասը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Կույբիշևյան ջրամբարի և Ժիգուլևյան ՀԷԿ-ի կառուցումը Կազանկայի հունը շրջանցում էր Ադմիրալտեյսկի արվարձանը հյուսիսից։ Ներկայիս Կիրովյան ամբարտակի տեղով անցնում էր երկաթուղին և կար տրանսպորտային անցում, որը դուրս էր գալիս դեպի Իովելևի ժամանակակից փողոց։ Այստեղ տրանսպորտի համար Կազանկայի վրայով անցկացվեց այսպես կոչված «սապատավոր կամուրջ»։ 1960-ական թվականներին «սապատավոր կամուրջը» ճանաչվեց վթարային և նրա վրայով տրանսպորտային հոսքը դադարեցվեց[3], որի պատճառով էլ տրանսպորտային հոսքը ուղղվեց դեպի Առջևի փողոց։ 1970 թվականի հունիսի 9-ի № 449 որոշմամբ Առջևի հրապարակը վերանվանվեց Նեսմելովի փողոց։

2009-2011 թթ. Նեսմելովի փողոցը վերանորոգվել է[4], որից հետո փողոցով սկսել է երթևեկել 9-րդ համարի տրամվայը, 2011 թվականի նոյեմբերից` 13 և 14-րդ համարների տրամվայները։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը սկսվում է երկաթգծի Կազանի մասնաճյուղի Հարավային ներքաղաքային երկաթգծի անցատեղից, հատում է Սաիդ-Գալեևի (Կիրովյան ամբարտակ), Կոժևեննայա փողոցները և Գլադիլովի փողոցի խաչմերուկում անցնում դեպի Բոլշայա Կրիլովկա փողոց։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգառ` Ռեչնոյ տեխնիկում

  • Տրամվայ` 5, 9, պարկային երթուղիներ` 3 և 7 երթուղիներով
  • Տրոլեյբուս` 4, 10
  • Ավտոբուս` 10, 10ա, 44, 45, 49, 53, 63, 72

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրային տրանսպորտի Վոլժյան պետական ակադեմիա (նախկին Ռեչնոյ տեխնիկում)։ Ակադեմիայի տարածքում տեղադրվել է «Մետեոր» ջերմանավը[5]
  • «Զարեչնյա» կոյուղու պոմպակայան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Династия Несмеловых подарила Казани и миру семерых ученых — Казанские ведомости
  2. kitaphane tatarstan(չաշխատող հղում)
  3. Градозащитники предлагают не сносить Горбатый мост через старое русло Казанки
  4. «Информация по развитию улично-дорожной сети г. Казани на период 2010-2013 гг». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  5. Все дома России