Նեչիտայլոյի հուշարձան (Սալսկ)
Վասիլի Նեչիտայլոյի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան[1] |
Բնակավայր | Սալսկ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | կանգուն |
պատկերված են
| |
Nechitaylo monument Վիքիպահեստում |
Վասիլի Նեչիտայլոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Василию Нечитайло), ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, Ի. Ե. Ռեպինի անվան պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում ծնված Վասիլի Կիրիլովիչ Նեչիտայլոյի (1915-1980) հուշարձանը նկարչի հայրենի քաղաքում տեղադրվել է 1989 թվականի սեպտեմբերի 30-ին։ Հուշարձանը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է համաձայն Ռոստովի մարզային փոքր խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման (հուշարձան թիվ 611510377370005)[2][3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչ Վասիլի Կիրիլովիչ Նեչիտայլոյի հուշարձանը տեղադրվել է Ռոստովի մարզի Սալսկ քաղաքի Լենինի և Վորոշիլովի փողոցների հատման վայրում՝ Սալսկի արվեստի թանգարանի անմիջական հարևանությամբ։ Այդ թանգարանի հիմնադրման ժամանակ առաջին հավաքածուի և ֆոնդի ձևավորմանը ակտիվորեն մասնակցել է Նեչիտայլոն։ Նկարչի մահից հետո՝ 1980 թվականին, թանգարանը կոչվել է նրա անունով։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վյաչեսլավ Կլիկովը և ճարտարապետ Վյաչեսլավ Սնեգիրյովը։ Հուշարձանի պատվանդանը պատրաստած է գրանիտից, Նեչիտայլոյի քանդակը՝ բրոնզից (ձուլվածք)։ Պատվանդանի վրա փորագրված է հետևյալ մակագրությունը. «Գեղանկարչության ակադեմիկոս Վասիլի Կիրիլովիչ Նեչիտայլոյին»[4]։
Հուշարձանի բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1989 թվականի սեպտեմբերի 30-ին «Սալսկ քաղաքի օրվա» տոնակատարության շրջանակներում[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վասիլի Նեչիտայլոյի հուշարձանը
-
Վասիլի Նեչիտայլոյի հուշարձանը Սալսկի արվեստի թանգարանի ֆոնին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6101117000
- ↑ Решение Ростовского областного малого Совета от 18.11.1992 года № 301
- ↑ «Министерство культуры Ростовской области». mkro.donland.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 4,0 4,1 Сальская степь : газета. — 4.10.1989. — № 160.