Նենսի Լաուդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենսի Լաուդոն
Ծնվել էփետրվարի 28, 1926(1926-02-28)
ԾննդավայրԲլեք Այլ
Մահացել էփետրվարի 20, 2009(2009-02-20) (82 տարեկան)
Մահվան վայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան
Մասնագիտությունգինեկոլոգ
ԱշխատավայրԷդինբուրգի համալսարան
Պարգևներ

Նենսի Բիթոն Լաուդոն (օրիորդական ազգանունը՝ Ման, փետրվարի 28, 1926(1926-02-28), Բլեք Այլ - փետրվարի 20, 2009(2009-02-20), Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն)[1], եղել է շոտլանդացի գինեկոլոգ։ Նա իր մասնագիտական կյանքը նվիրեց աշխատանքին և ապահովեց ընտանիքի պլանավորմանը և գինեկոլոգիական ծառայությունների մատուցմանը[2]։ Նա եղել է «համայնքային գինեկոլոգիա» մասնագիտության առաջատարը։

Վաղ տարիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսի Մանը ծնվել է Killen, Highland 1926 թվականի փետրվարի 28-ին, Հելենի և Ալեք Ջ. Մանների ավագ դուստրն է։ Նրա հայրը նշանավոր ֆերմեր էր Սև կղզում և վարչաշրջանի խորհուրդականլ։ Լուդոնը ցույց տվեց իր ակադեմիական պոտենցիալը վաղ տարիքում՝ դառնալով Dux (Շոտլանդիա) Fortrose Academy-ի իր դպրոցի վերջին տարում։ Նա սկսեց իր բժշկական ուսումը Էդինբուրգի համալսարանի բժշկական դպրոցում 1944 թվականին, պատերազմի ժամանակ, որն ավարտեց 1949 թվականին։ Նա այդ տարվա սակավաթիվ ուսանողներից մեկն էր, ով ստանում էր բժշկական աստիճանը «գերազանցությամբ» ավարտելու կապակցությամբ[1][3]։

Կարիերա և հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելուց հետո նա աշխատել է որպես ռեգիստրատոր՝ մասնագիտանալով մանկաբարձություն և գինեկոլոգիայի Simpson's ծննդատունը, Էդինբուրգում, պրոֆեսոր Robert Kellarի հսկողության ներքո[1]:Երբ նա նշանվեց և ամուսնացավ գինեկոլոգ Ջոն Լուդոնի հետ, Քելարը հայտարարեց, որ ամուսնացած կնոջ համար տեղ չկա մանկաբարձության ոլորտում, և նա ստիպված եղավ հրաժարվել սիրելի աշխատանքից[2]։ Երկու տարի անց Ջոն Լուդոնը պետք է ընդուներ պրոֆեսոր Քելարի օրոք ստացած պաշտոնը, որ Լուդոնը ստիպված էր հրաժետ տալ սիրելի աշխատանքին[1]։

Լուդոնի վերադարձը բժշկական գործին ներառում էր ամենշաբաթյա նիստ Էդինբուրգի մայրերի բարեկեցության կլինիկայում՝ ընտանիքի պլանավորում կլինիկայում։ Այս կլինիկան, որն առաջինն է Էդինբուրգում, կամավոր հիմունքներով ղեկավարում էին երկու բժիշկներ՝ Մեյվ Մարվիքը և Ալեքսանդրա Լոթիան[1]։

Ի սկզբանե կլինիկան իրենից ներկայացնում էր տարածքներ՝ հին խանութ, որն ուներ միայն սառը ծորակ, և սպասասրահը կահավորված փայտե նստարաններով։ Այնուամենայնիվ, 1957թ.-ին 2000 ֆունտ ստերլինգ արժողությամբ կտակը թույլ տվեց գնել տարածքներ Դին Թերասում[1]; Կլինիկան այնտեղ գործեց ավելի քան 50 տարի, մինչև այն տեղափոխվեց Լաուրիստոն Փլեյսի[1]։ Կլինիկան այնտեղ մնաց ավելի քան 50 տարի, մինչև այն տեղափոխվեց Լաուրիստոն Փլեյսի Chalmers Community Clinic՝ այդ պահից դառնալով ընտանիքի պլանավորման, սեռական և վերարտադրողական առողջության կլինիկա։

Ծնելիության վերահսկման «անհրաժեշտությունը» և կլինիկայի մասին խոսակցությունների արդունքում տեղացի կանայք հավաքվում էին Դին Թերասում գտնվող նորաստեղծ կլինիկայում, և այն դարձավ նորարարական կենտրոնորը ներառում էր նաև հակաբեղմնավորման նոր մեթոդներ։ Լաուդոնը ստանձնեց գլխավոր բժիշկ տնօրենի պաշտոնը 1972 թվականին, և այդ ժամանակ կլինիկան Ընտանիքի պլանավորման ասոցիացիայի (FPA) 50-րդ մասնաճյուղն էր։ Կլինիկան հետագայում ներառվեց Lothian Health Board կամ։

Լաուդոնը աջակցող թիմ ուներ Դին Տերաս կլինիկայում,և դրանք ժամանակներ էին ընտանիքի պլանավորման համար՝ չնայած բազմաթիվ խնդիրների։ Կլինիկական ծառայությունն ընդլայնվել էր՝ առաջարկելով զննում, վազեկտոմիա, սեռական խնդիրների հետաոտություններ։ Նրա շնորհիվ էր որ հիմնվեց Lothian Abortion Referral Service-ը, որըկարգավորեց աբորտ անեալ ցանկացող կանանց նվազեցնելով բարդությունները[2]։

Նա ուներ մեծ հետաքրքրություններ ակադեմիական բժշկության նկատմամբ և դասախոսություններ էր անցկացնում Էդինբուրգի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում։ Նա ներգրավված էր հակաբեղմնավորման, մասնավորապես, ստերոիդ հորմոնների հետ կապված հետազոտություններում, և նրա հետազոտական աշխատանքի արդյունքում ստեղծվեցին ավելի քան 70 գիտական հրապարակումներ։ 1985 թվականին նա գրել է դասագիրք՝ «Ընտանիքի պլանավորման ձեռնարկ»[4], որը դարձել է է որպես հայտնի նյութ ոլորտում աշխատող բժիշկների համար. հինգերորդ հրատարակությունը, որը խմբագրվել է Էդինբուրգի համալսարանի գործընկերների կողմից, ներառյալ Պրոֆեսոր Աննա Գլասյերը, հրատարակվել է նրա մահից հետո։

Նա Միացյալ Թագավորությունում Ընտանիքի պլանավորմամբ զբաղվող բժիշկների ազգային ասոցիացիայի նախագահն էր և զբաղեցրել է բազմաթիվ այլ բժշկական պաշտոններ։ Նա չէր վախենում մարտահրավեր նետել հաստատությանը, երբ վտանգված էին կանանց կարիքները։ Նրա օրոք Ընտանիքի պլանավորման բժշկական ճյուղր հաստատվեց Մեծ Բրիտանիայում, որն այժմ հայտնի է որպես Սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ֆակուլտետ։

1988 թվականին նա անցավ թոշակի Լուդոնում։

Պարգևներ և պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոշակի անցնելուց հետո նրան շնորհվել է William Y Darling Bequest Edinburgh District Council կողմից «Պատվավոր քաղաքացի»՝ կոչում հանձնաժողովի միաձայն որոմամբ։ Այնուհետև նա ընտրվեց Էդինբուրգի բժիշկների թագավորական քոլեջի անդամ[3], և նրա ներդրումը բժշկության մեջ նշանավորվեց OBE 1992 թվականին[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուդոնին իր մասնագիտական կյանքի ընթացքում աջակցում էր ամուսինը՝ Ջոն Լուդոնը՝ մանկաբարձ և գինեկոլոգ ով արդեն անցել էր թոշակի ։ Նա ուներ երկու որդի և 2009 թվականին ուներ արդեն վեց թոռ[1]։ Նա մահացել է 2009 թվականի ֆետրվարի 20ին։

Լավագույն աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուդոն, Նենսի; Նյուտոն Ռիչարդ Ջոն (1985)։ Ընտանիքի պլանավորման ձեռնարկ. Չերչիլ Լիվինգսթոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Dr Nancy Loudon». www.scotsman.com (անգլերեն). 2009 թ․ փետրվարի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 Gebbie, Ailsa E. (2009 թ․ ապրիլի 1). «Dr Nancy Loudon, OBE, MBChB, FRCPE, FFSRH». Journal of Family Planning and Reproductive Health Care (անգլերեն). 35 (2): 129. doi:10.1783/147118909787931861. ISSN 1471-1893.
  3. 3,0 3,1 «Dr Nancy Beaton Loudon, OBE, FRCP Edin | Royal College of Physicians of Edinburgh». www.rcpe.ac.uk (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  4. Loudon, Nancy; Newton, John Richard (1985). Handbook of Family Planning. Churchill Livingstone.