Նեյտրոնային ֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեյտրոնային ֆիզիկա, միջուկային ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է տարբեր էներգիայի նեյտրոնների հատկությունները, ստացման եղանակները, միջավայրի միջուկների հետ դրանց առաձգական և ոչ առաձգական փոխազդեցությունները, վերջիններիս լրիվ էֆեկտիվ կտրվածքի կախումը նեյտրոնների էներգիայից, նեյտրոնների գրանցման մեթոդներն ու սարքերը։ Նեյտրոնային ֆիզիկայում ուսումնասիրվում են, մասնավորապես, նեյտրոնների ալիքային հատկությունները, դիֆրակցիան (կառուցվածքային նեյտրոնոգրաֆիա), ցրումը նյութի ատոմների մագնիսական մոմենտներից (մագնիսական նեյտրոնոգրաֆիա), ինչպես նաև նեյտրոնների ազդեցությամբ ծանր միջուկների, տրոհման պրոցեսները, միջուկային էներգետիկայի խնդիրները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 222 CC-BY-SA-icon-80x15.png