Նեկրոբիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեկրոբիոզ (հունարեն՝ νεκρός` մահացած և βίος` կյանք), մահվանը նախորդող փոփոխություններ բջջում, նեկրոզի փուլերից։ Ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով, որոնք կարող են հանգեցնել բջջի ճարպային կամ այլ կազմափոխությունների։ Վերջիններս կարող են լինել դարձելի (Տարաճում)։ Նեկրոբիոզի առավել բնորոշ նշաններն են՝ բջջակորիզի փոփոխությունները (կորիզի կնճռոտում, քայքայում և լուծում), բջջապլազմայի մածուցիկության, բջջի ներկվելու ունակության խանգարումը և ֆերմենտային համակարգերի կազմալուծումը, որը կարող է հանգեցնել ինքնալուծման։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 217