Նեթաֆիմ անցակետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեթաֆիմ անցակետ (եբրայերեն՝ מעבר נטפים‎), սահմանային անցակետ Իսրայելի և Եգիպտոսի միջև։ Գտնվում է 12-րդ խճուղու մոտ, Էյլաթից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա, Էյն Նեթաֆիմից դեպի հյուսիս-արևմուտք 1 կմ հեռավորության վրա։ Նեթաֆիմ անցակետի վերահսկողությունը տրվել է Իսրայելի օդանավակայանների վարչությանը 1980 թվականին։

Այժմ Նեթաֆիմ անցակետը փակ է և երբեմն բացվում է, բայց հազվադեպ դեպքերում։ Ծրագրեր կան Եգիպտոսի կառավարության հետ համաձայնության դեպքում այլընտրանքային սահմանային անցակետ բացել բնակչության տարանցման նպատակով փառատոների ժամանակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուվդա» գործողության վերջին օրը՝ 1949 թվականի մարտի 10-ին Նեգև բրիգադը գրավել է Ռաս ալ Նակավ հորդանանյան լեգեոնի լքված դիրքերը, որտեղ էլ առ այսօր գտնվում է Նեթաֆիմ անցակետը (եբրայերեն՝ ראס אל - נקב‎):

1956 թվականին Սուեզյան ճգնաժամի ժամանակ Ռաս ալ Նակավը Սինայան թերակղզու վերահսկողությունը ստանալու համար կարևորագույն ռազմավարական դիրքերից մեկն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]