Նարեկ Մկրտչյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ Մկրտչյան
դեկտեմբերի 10, 1996-ապրիլի 4, 2016
ԾննդավայրՀայաստան Որոտան, Գորիսի շրջան
Մահվան վայրԼՂՀ Թալիշ
Ծառայության տարիներ2015-2016
Կոչումշարքային
Մարտեր/
պատերազմներ
Ապրիլյան պատերազմ
ՊարգևներՄարտական ծառայության մեդալ, ՀՀ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշան

Նարեկ Վարդանի Մկրտչյան (դեկտեմբերի 10, 1996, Որոտան, Սյունիքի մարզ -ապրիլի 4, 2016, Թալիշ, Արցախ), շարքային[1], ապրիլյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Մկրտչյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 10 ին, Գորիսի Որոտան գյուղում։ Հայրը՝ Վարդան Մկրտչյանը եղել է արցախյան պատերազմի մասնակից։ 2014 թվականին Նարեկն ավարտել է դպրոցն ու անցել է պարտադիր ժամկետային զինծառայության[2]։

2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում նետվել է մարտի, ոչնչացրել հակառակորդին և զոհվել հրամանատարի հետ միասին[3]։

LՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով՝ Նարեկ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով։ Որոտան գյուղի դպրոցի դահլիճն անվանակոչվել է Նարեկի անունով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մեկ քույր և մեկ եղբայր[4]

  • մայր՝ Անուշ Մկրտչյան
  • հայր՝ Վարդան Մկրտչյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փառք հերոսներին՝ հայտնի են զոհված 44 զինծառայողների անունները». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Նարեկն ապացուցեց, որ սյունեցին կյանքը կտա հանուն հայրենիքի». shabat.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  3. Sharavigh young journalists club (2017-02-22), Որոտանցի հերոս Նարեկ Մկրտչյան, Վերցված է 2019-04-29-ին
  4. Արցախում զոհված Նարեկ Մկրտչյանը 10 ամսից կավարտեր ծառայությունը