Նավթի կարտել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նավթի կարտել։ Միավորում է ԱՄՆ-ի «էքսսոն» («Exxon»), «Սթանդարդ օյլ քամփընի օֆ Քալիֆոռնիը» («Standard Oil Company of California»), «Մոբայլ օյլ» («Mobil Oil»), «Գալֆ օյլ» («Geulf Oil»), «Թեքսաքո» («Texaco»), Մեծ Բրիտանիայի «Բրիթիշ փեթրոլիըմ» («British Petroleum»), անգլոոլանդական «Ռոյալ դաչ-Շելլ» («Royal Dutch-Shell») նավթի 7 խոշոր տրեստները, որոնց հետ մի շարք դեպքերում սերտորեն համագործակցում է ֆրանսիական «Կոմպանի Ֆրանսեզ դե պեթրոլ» («Compagnie Frangaise des petroles») մոնոպոլիան։ Կարտելը ձևավորվել է 20-ական թվականների վերջին 30-ական թվականների սկզբին և իր գործունեությունը տարածել կապիտալիստական բոլոր երկրներում ու նավթային տնտեսության բնագավառներում։ Կարտելի մեջ մտնող ԱՄՆ-ի նավթի մոնոպոլիաները ամերիկյան, իսկ «Ռոյալ դաչ-Շելլ»-ը՝ անգլո-հոլանդական մասնավոր կապիտալի սեփականությունն են։ «Բրիթիշ փեթրոլիըմ»-ի բաժնետոմսերի 49%-ը պատկանում է պետությանը։ Այդպիսով, նավթի կարտելը մասնավոր և պետական մոնոպոլիստական կապիտալի միավորում է, որը մասնակից-երկրների կառավարությունների ուղղակի աջակցությամբ հատկապես ագրեսիվ քաղաքականություն է վարում զարգացող նավթարդյունահանող երկրների նկատմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարտելի անդամների և աութ֊սայդեր-մոնոպոլիաների միջև մրցապայքարի սրման, նավթի և նավթամթերքների հիմնական սպառող արդյունաբերական զարգացած երկրներում պետական-մոնոպոլիստական միավորումների ուժեղացման, զարգացող երկրներում հակաիմպերիալիստական շարժման ծավալման և այլ պատճառներով կապիտալիստական ու զարգացող երկրների նավթային տնտեսության մեջ կարտելի բաժինը փոքրացել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 579 CC-BY-SA-icon-80x15.png