Յոթ քույրեր (նավթային ընկերություններ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Յոթ քույրեր» (անգլ.՝ Seven Sisters), միավորել է ԱՄՆ-ի «էքսսոն» («Exxon»), «Սթանդարդ օյլ քամփընի օֆ Քալիֆոռնիը» («Standard Oil Company of California»), «Մոբայլ օյլ» («Mobil Oil»), «Գալֆ օյլ» («Geulf Oil»), «Թեքսաքո» («Texaco»), Մեծ Բրիտանիայի «Բրիթիշ փեթրոլիըմ» («British Petroleum»), անգլոհոլանդական «Ռոյալ դաչ-Շելլ» («Royal Dutch-Shell») նավթի 7 խոշոր կորպորացիաները, որոնց հետ մի շարք դեպքերում սերտորեն համագործակցում էր ֆրանսիական «Կոմպանի Ֆրանսեզ դե պեթրոլ» («Compagnie Frangaise des petroles») ընկերությունը։

Կարտելը ձևավորվել է 1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին և իր գործունեությունը տարածել արևմտյան երկրներում ու նավթային տնտեսության բնագավառներում։ Կարտելի մեջ մտնող ԱՄՆ-ի նավթի մոնոպոլիաները ամերիկյան, իսկ «Ռոյալ դաչ-Շելլ»-ը՝ անգլո-հոլանդական մասնավոր կապիտալի սեփականությունն են։ «Բրիթիշ փեթրոլիըմ»-ի բաժնետոմսերի 49%-ը պատկանում էր պետությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 579