Jump to content

Նավթամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավթամբարներ Գվատեմալայում

Նավթամբար, նավթ և նավթանյութեր պահելու համար նախատեսված ռեզերվուար կամ ռեզերվուարների համակարգ։ Տարբերում են վերգետնյա, կիսաստորգետնյա և ստորգետնյա նավթամբարներ։ Լինում են պողպատե, երկաթբետոնե, պլաստմասե, հողե, քարե նավթամբարներ։ Առավել տարածված են վերգետնյա պողպատե (տարողությունը մինչև 50 հազար մ3) և կիսաստորգետնյա երկաթբետոնե (մինչև 30 հազար մ3) նավթամբարները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 193
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավթամբար» հոդվածին։