Նավային համակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նավային համակարգեր, խողովակաշարերի, ամրանի, մեխանիզմների, սարքերի և հարմարանքների համախումբ, որն ապահովում է նավի վրա հեղուկի, գազի և գոլորշու տեղափոխումը։ Ըստ նշանակման նավային համակարգերը լինում են չորացման, բալաստային, ջրհոսման, ջեռուցման և տնտեսական. շոգեմատակարարման, օդափոխման, սառնարանային, սեղմված օդի և այլն։ Նավային համակարգերի մեխանիզմները գործարկվում են նավի օժանդակ կամ գլխավոր էներգետիկական տեղակայանքների միջոցով։ Նավի վրա գործում են ընդամենը 80 նավային համակարգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 189