Նաղաշ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաղաշ Մարտիրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1966(1966-12-09) (57 տարեկան)
ԾննդավայրԴաշտ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և խմբագիր

Նաղաշ Նարինբեկի Մարտիրոսյան (դեկտեմբերի 9, 1966(1966-12-09), Դաշտ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու (2002)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաղաշ Մարտիրոսյանը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 9-ին Դաշտ գյուղում (ներկայում՝ ՀՀ Արմավիրի մարզում)։ 1991 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1990-1991 թվականներն աշխատել է «Երևանի համալսարան» և «Վաղարշապատ» թերթերի, «Լրաբեր» լրատվավերլուծական ծրագրի խմբագրություններում, 1997 թվականին՝ ՀՀ ՆԳ և ԱԱՆ հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունում։ 1997–2003 թվականներինին Հ1 հեռուստաընկերությունում վարել է հեղինակային՝ «Դատական անդրադարձ», 2007-2008 թվականներին՝ «Երևան» հեռուստաընկերությունում իր հիմնադրած «Դիտակ» հասարակական-քաղաքական հաղորդաշարերը։ 2008 թվականին դարձել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան[2]։

Լույս է տեսել Նաղաշ Մարտիրոսյանի «Հայրենիք» ամսագրի հրապարակախոսությունը (1920–1930-ական թթ.)» (2001) աշխատությունը։ Թարգմանել է «Հեռուստատեսային ժուռնալիստիկա» (2003, Լիանա Սայադյանի հետ) դասագիրքը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2008),
  • ԵՊՀ ոսկե մեդալ (2009, 2014)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նաղաշ Մարտիրոսյան
  2. «Նաղաշ Նարինբեկի Մարտիրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։