Նախշուն (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախշուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Կապված հոդվածներ«Նախշուն» սկսվող էջեր

Նախշուն, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն «նախշուն»՝ «նկարեն, զարդարուն, գեղեցիկ» բառից[1]։ Գործածվում է 15-րդ դարից սկսած։

Գործածություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նշխուն, Աստվածատուրի կինը, որն իր եղբայր Հովհաննեսի հետ մի հին Ավետարան է գնել։
  • Նշխուն, Թումայի կինը, որն Աղթամարում Ներսես աբեղային գրել է տվել Ավետարան։
  • Նշխուն, Հովհաննես քահանայի հանգուցյալ կինը, որը Ոստանում Կարապետ քահանային գրել է տվել մի Ավետարան։
  • Նշխուն, Վարդան աբեղայի քրոջ աղջիկը, որը Կտուց անապատում գրել է մի Ավետարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան // Հայոց Անձնանունների Բառարան // Երևան։ Երևանի պետական համալսարանի հրատարակություն, 1948. — Հ. Դ — էջ 15 — 742 էջ.