Նախիջևանի թատերասերների թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախիջևանի թատերասերների թատրոն, գործել է 1870-ական թվականներից մինչև 1915 թվականը։ Ներկայացումները կազմակերպվել են հիմնականում Նախիջևան քաղաքի հայոց ուսումնարանների աշակերտ-աշակերտուհիների ուժերով։ Այստեղ բեմադրվել են «Շուշանիկ» (1875), «Պոլուիմպերիալ» (1884), «Արշակ Երկրորդ», «Ներսես Մեծ», «Համլետ» (հատվածներ), «Կըռթ-կըռթ» (1890), «Գասպար ամի» (1892), «Դավաճանություն», «Գրչի մարդը», «Պեպո» (1912), «Չար ոգի» (1913), «Նշանվածներ», «Կանացի ցանցառություն» (1914) և այլ պիեսներ։ Մի շարք դերերում հանդես են եկել Գ. Բաբախանյանը, Մ. Ադամյանը, Ս. Գասպարբեկյանը, Գ. Աթաբեկյանը, Մ. Սարդարյանը, Հասմիկը, Պասրզյանը, Վ. Միրզոյանը, Ս. Գասպարյանը, Ս. Մխիթարյանը, Մ. Մոսեյանը և ուրիշներ։ 1910 թվականի մարտի 13-ի Նախիջևանի Հայոց դպրոցի դահլիճում դերասան Աբրահամյանը բեմադրել է նաեւ «Երկու հիսնապետ» 3 գործողությամբ (թարգմանությունը ֆրանսերենից) դրաման, որտեղ Գուլհելմի դերը կատարել է Աբրահամյանը, տիկին Սոֆիայինը՝ Ս. Գասպարբեկյանը, դուստր Լարետայինը՝ օրիորդ Պարզյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 45 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։