Նախիջևանի երաժշտական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախիջևանի երաժշտական քոլեջ
ադրբ.՝ Naxçıvan Musiqi Kolleci
ՏեսակՄիջին մասնագիտական կրթական հաստատություն
Նախկին անվանումներԵրաժշտական տեխնիկում
Հիմնադրված է1975 թվական
ՈւսանողներՇուրջ 560
Դասախոսներ165
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունՆախիջևան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՀեյդար Ալիևի պողոտա

Նախիջևանի երաժշտական քոլեջ (ադրբ.՝ Naxçıvan Musiqi Kolleci), երաժշտական ուղղվածության կրթական հաստատություն Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախիջևանի երաժշտական քոլեջը հիմնադրվել է 1975 թվականին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Նախիջևանում որպես միջին մասնագիտական երաժշտական հաստատություն։ 1992 թվականից ուսումնարանը Երաժշտական տեխնիկում անվանումով։ 2005 թվականի սեպտեմբերի 9-ից կրթական հաստատությունը գործում է որպես Նախիջևանի երաժշտական քոլեջ[1]։

Հիմնադրման օրվանից մինչև հիմա երաժշտական քոլեջը պատրաստել է շուրջ 3000 մասնագետների[1]։

2015 թվականին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի կարգադրությամբ նշվել է Նախիջևանի երաջշտական քոլեջի 40-ամյակը[1]։

Կրթական ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական քոլեջում դասավանդվումեն ֆորտեպիանո, նվագախմբի ղեկավար, ժողովրդական երաժշտական գործիքներ, երաժշտության տեսություն, երգչախմբի դիրիժոր, երգեցողություն, վոկալ արվեստ, երաժշտության ուսուցիչ, գրադարանային-տեղեկատվական ապահովում, խորեոգրաֆիական արվեստ, աշուղական արվեստ մասնագիտություններ[1]։

Ներկայում քոլեջում սովորում են շուրջ 560 ուսանող և աշխատում 165 ուսուցիչ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]