Նախաֆերմենտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախաֆերմենտներ, զիմոգեններ (< հուն․ ζύμη –թթխմոր, մակարդ և․․․գեն), ֆերմենտների ոչ ակտիվ նախորդներ, որոնք առաջանում են դրանց կենսասինթեզի պրոցեսում։ Ակտիվ ֆերմենտի են վերածվում պեպտիդային կապի ճեղքման հետևանքով, որից հետո Նախաֆերմենտների մոլեկուլում տեղի է ունենում կառուցվածքի մասնակի փոփոխություն։ Վերջինս հանգեցնում է ֆերմենտի ակտիվ կենտրոնի վերջնական ձևավորմանը։ Նախաֆերմենտներ են պեպսինոգենը, տրիպսինոգենը, պրոթրոմբինը ևն, որոնք կանխում են այն բջիջների ու հյուսվածքների քայքայումը, որտեղ իրականանում է այդ ֆերմենտների կենսասինթեզը։ Նախաֆերմենտների վերածումը ակտիվ ձևի կարգավորվում է ֆիզիոլոգիական և կենսաքիմիական գործոններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 159