Նախարարական 1-ին տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախարարական 1-ին տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊետերգոֆ
ՃարտարապետԻոսիֆ Իվանովիչ Շառլեման
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Նախարարական 1-ին տուն (ռուս.՝ 1-й Министерский дом), պատմական շենք Պետերհոֆում։ Կառուցվել է 1839-1841 թվականներին։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[1]։ Գտնվում է Ծովային դեսանտի փողոց, տուն 1 հասցեով` հյուսիսային կողմից եզրափակելով Ռազվոդնայա հրապարակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է ճարտարապետ Իոսիֆ Իվանովիչ Շառլեման 1-ի նախագծով։ Շինարարությունը ղեկավարել է վարպետ Բերրին։ Մինչև տունը կառուցելը այդ վայրում եղել է փայտե էքզերցիր-դահլիճ (ասպարեզ)։ Նախագիծը հաստատվել է 1839 թվականի հուլիսի 14-ին։ Շինարարությունը սկսվել է նույն թվականի օգոստոսին, երկու ամսում քանդվել է հին շենքը, կառուցվել է հիմքը և կիսով չափ կառուցվել են պատերը։ 1840 թվականի նոյեմբերին ավարտվել են շինարարական աշխատանքները, անցկացվել է ջրագիծը։ Տարածքների հարդարումն ավարտվել է 1841 թվականի հունիսին[2]։

Տանը տեղակայված էին պետական բնակարաններ նախարարների ժամանակավոր կացության համար։ Տունը չորս անգամ աննշան վերակառուցվել է (1877-78, 1899-1900, 1935, 1956-57 թվականներին), դա վերաբերում է միայն ներքին միջնապատերի փոփոխություններին, վառարանների, լողարանների փոխարինմանը, մուտքերի ձևափոխմանը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին տունը ստացել է փոքր վնասվածքներ։ Պատերազմից հետո այնտեղ տեղակայված են եղել կոմունալ բնակարաններ և հաստատություններ։ Մինչև 2012 թվականն այստեղ գործել է ներքին գործերի Պետրոդվորցովի շրջանային վարչությունը, իսկ նույն թվականին շենքը փոխանցվել է «Պետերհոֆ» պետական թանգարան-արգելոցին[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը Նախարարական 2-րդ տան և Ֆլիգել-ադյուտանտական տան հետ Ռազվոդնայա հրապարակի համակառույցի մասն է։ Ի տարբերություն համաչափորեն կանգնած Նախարարական 2-րդ տան, Նախարարական 1-ին տունն ունի բարձր ցոկոլային հարկ, տարբերվող հատակագիծ (երկու հարկերում միջանցքներով), արևելյան (կողային) ճակատի դեկորի տարբերություններ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
  2. 2,0 2,1 2,2 «1-й Министерский дом - УМВД России по Петродворцовому району». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]