Նախարարական 2-րդ տուն
| Տեսակ | ճարտարապետական հուշարձան |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Պետերգոֆ |
| Ճարտարապետական ոճ | նեոբարոկկո |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
![]() | |
![]() | |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Նախարարական 2-րդ տուն (ռուս.՝ 2-й Министерский дом), պատմական շենք Պետերհոֆում։ Կառուցվել է 1836-1841 թվականներին։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։ Գտնվում է Ռազվոդնայա փողոց, տուն 3 հասցեով` հարավային կողմից եզրափակելով Ռազվոդնայա հրապարակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը կառուցվել է ճարտարապետ Իոսիֆ Իվանովիչ Շառլեման 1-ի նախագծով։ Նախագիծը հաստատվել է 1836 թվականի հունիսին։ Կառուցելու ժամանակ շենքը կոչվել է Կավալերական։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1839 թվականի հունիսին, իսկ հարդարման աշխատանքները` 1841 թվականին[3][4]։
Տունը մնում է բնակելի։ 1988-2012 թվականներին այնտեղ տեղակայված է եղել նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոդվորցովի շրջանային դատարանը[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան խարիսխահարկը երեսապատված է պուտիլովյան կավճային սալիկներով։ Պատերը սվաղված են։ Տունն ավարտվում է ատամնիկներ ունեցող քիվով։ Առաջին հարկի բարձր պատուհաններն ունեն կորացված զարդաքիվեր և ծեփածո խեցեզարդեր, իսկ երկրորդ հարկի պատուհանները ոչ մեծ ու քառակուսի են։ Որմնասյուներով և ատտիկոսով արևելյան ճակատը նայում է դեպի Մեծ պալատը, որի բարոկկո ոճի դրվագման հետ ներդաշնակում է տան դրվագումը։ Ճակատային դեկորի ծեփածո մանրամասների հեղինակներն են վարպետներ Տ. Դիլյովը և Ի. Կոսոլապովը։ Շենքը Նախարարական 1-ին տան և Ֆլիգել-ադյուտանտական տան հետ Ռազվոդնայա հրապարակի համակառույցի մասն է։ Ի տարբերություն համաչափորեն կանգնած Նախարարական 2-րդ տան, Նախարարական 1-ին տունն ունի բարձր ցոկոլային հարկ, տարբերվող հատակագիծ (երկու հարկերում միջանցքներով), արևելյան (կողային) ճակատի դեկորի տարբերություններ[3][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Правительства РФ № 527 от 10.07.2001
- ↑ Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
- ↑ 3,0 3,1 3,2 «2-й Министерский дом». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 4,0 4,1 «Здания на Разводной площади». tamara.shemyak.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «2-й Министерский дом». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.

