Նախապատմական Սկանդինավիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախապատմական Սկանդինավիա ասելով հասկանում ենք առաջին մարդկանցից մինչև առաջին գրավոր հուշարձանների գրառումների ժամանակաշրջանը (այծագրեր, ինչպես նաև հիշատակություններ հռոմեական աղբյուրում)։

Միջին քարե դար(պալեոլիթ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեանդերթալցիների ոսկրային մնացորդներ Սկանդիանվյան հողերում չի հայտնաբերվել։ Քսաներորդ դարի սկզբին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված „մուստերսյան ” զենքի իրական լինելը կասկած է հարուցում։ Երկար ժամանակ է, ինչ Սկանդինավիան թաքնվում է սառցե պատյանով և պեղումներ չեն կատարվում։

Ուշ քարե դար (պալեոլիթ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին սառցակալմամ ժամանակահատվածում կրոմանյոնցիները հայտնվեցին Սկանդինավիայում՝ մոտ 13-15 000 տարի առաջ։ Կրոմանյոնցիները Արենսբուրգյան մշակույթը կրողներն էին, ովքեր ապրում էին որսրդությամբ, հավաքչությամբ՝ սառցե վահանի հարևանությամբ։ Այդ ժամանակ Նորվեգիայի և Շվեցիայի տարածքների մի մասը գտնվում էր ջրի տակ և ծովափի եզրերը խիստ տարբերվում էին ներկա պատկերից։ Նորվեգիայի տարածքում ապրում էին Բրոմմե քաղաքակրթության ներկայացուցիչները։ Այս երկու քաղաքակրթությունները այնքան մոտ են իրար, որ շատ գիտնականներ առաջարկել են համախմբել նրանց մեկ՝ „Լյունգբու” քաղաքակրթության ներքո։ Սառցե վահանիկի հալչելու գործընթացը, սկսվելով ուշ քարե դարի ժամանակահատվածից, շարունակվում է մինչ օրս՝ բերելով Սկանդինավիայի լանդշսաֆտի փոփոխությունների, ինչպես նաև ազդելով տեղային նախապատմական քաղաքակրթույունների զարգացման առանձնահատկությունների վրա։ Մոտ 10-8 000 տարի առաջ մ․թ․ա նախկին Բալթյան սառուցյալ ծովի փոխարեն գոյանում է Անցիլյան փակ լիճը։

Մեզոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզոլիթյան բնակավայր Նորվեգիայում։ Վերակառուցում

Սառցաշերտի հալչելու գործընթացին զուգահեռ Անցիլյան լիճը միանում է Ատլանտյան օվկիանոսին, նրա տեղը գոյանում է Լիթորինյան ծովը, Սկանդինադիայի ափերը նմանվում են ներկայիս պատկերին։ Մ․թ․ա 7000 տարի առաջ, երբ որսորդները, հեծնած եղնիկներին, գաղթում էին դեպի Սկանդինավիայի հյուսիսը, այն արդեն անտառածածկ էր։ Այդ ժամանակ Դանիայի և Հարավային Շվեդիայի տարածքներում ձևավորվել էր Մահլեմոզե քաղաքակրթությունը (մ․թ․ա․ 7500-6000)։ Այստեղից հյուսիս՝ Նորվեգիայում և Շվեդիայի հարավային շրջանում ձևավորվում է Ֆոնսկա-Հենսբակա քաղաքակրթությունը՝ ընդգրկելով իր մեջ Սկանդինավիայի անտառային հատվածի ափեզրը։ Այստեղ բնակիչները օգտագործում էին կրակ, քարե զինամթերք և պատրաստում էին նավեր, որոնց օգնությամբ էլ կարողանում էին դիմադրել Հյուսիսայի ն Եվրոպայի ծանր եղանակային պայմաննեին և պահպանել իրենց գոյությունը։

Վետտերն լճի արևելյան ափի մոտ գտնվող Մութալայի պեղումներից հայտնաբերվել են յոթ տղամարդկանց մասունքներ, ովքեր ապրել են մոտ 8000 տարի առաջ մեզոլիթի դարաշրջանում։ Նրանք ունեին U2 և U5 միտոքոնդրիալ հալոխմբեր։[1][2].

Մահլեմոզե քաղաքակրթության մարդիկ ապրում էին անտառներում և ճահճահողերում։ Այնտեղ օգտագործվում էին ձկնորսության և որսորդության համար նախատեսված գործիքներ՝ պատրաստված փայտից, ոսկրերից և սիլիկատային բուրեղներից։ Մ․թ․ա 6000 -ականներից միկրոլիտներից պատրաստված գործիքները ավելի հազվադեպ են սկսում հանդիպել, սկսում է անցումը Կոնհեմոզե քաղաքակրթությանը (մոտ մ․թ․ա 6000-5200)։ Կոնհեմոզե քաղաքակրթւությանը բնորոշ էին ռոմբաձև ծայրով աղեղների պատրաստւմը, շաղափներ:

Հյուսիսային երկրներում ապրող Սկանդինավիայի բնակիչները զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ։ Նրանք շարժվում էին կենդանիների հոտի և սաղմոնների միգրացիային հետևելով, համապատասխանաբար ձմռանը՝ հարավային շրջաններ, իսկ ամռանը՝ հյուսիսային։ Այս ժողովուրդների մշակութային սովորույթները շատ հարցերում նման են ներկայիս Հյուսիսային ժողովուրդներին՝ սկսած Չուկոտկայի սաամներից մինչև Հյուսիսային Ամերիկայի էսկիմո-ալեուտյան տարածաշրջանից։

Каменный топор-отщеп, типичный для культуры Эртебёлле

Մ․թ․ա վեցերորդ հազարամյակում Սկանդինավիան ծածկված էր լայնատերև և խառը անտառներով։ Այս անտառներում հանդիպում էին վայրի ցլեր, որոնք վերացել են, բիզոններ, ազնվական եղնկներ, որմզդեղներ։

Կոնհեմոզե քաղաքակրթությունից ավելի հյուսիս՝ Նորվեգիայի և Շվեցարիայի հարավային շրջաններում բնակվում էին Նյոստվետ-Լիհուլտ քաղաքակրթության ներկայացուցիչները, ովքեր ևս զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ, ովքեր ֆոսնա-հենսբակա քաղաքակրթության ժառանգորդներ էին։ Վեցերորդ հազարամյակի վերջում Կոնհեմոզե քաղաքակրթությանը փոխարինեց Էրտեբյոլլե քաղաքակրթությունը։

Էրտեբյոլլե քաղաքակրթությունը (մ․թա 5300-3950) վերաբերվում է մեզոլիթի վերջին շթջաններին։ Այս քաղաքակրթության ներկայացուցիչները ևս զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ։

  1. «Ancient human genomes suggest three ancestral populations for present-day Europeans»
  2. Новые генетические данные говорят о трояком происхождении европейцев